00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իննա ջան, արդեն կերակրել եմ նրանց». Զյունևը պատմում է իր «հայկական» երիտասարդության մասին

© Sputnik / Ani LiparityanПрограммный директор телерадиоканала "Страна FM" в Санкт-Петербурге Данил Зюнев
Программный директор телерадиоканала Страна FM в Санкт-Петербурге Данил Зюнев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այդ բազմազգ երկիրն ամենից առաջ տարբեր բնավորությունների և խառնվածքների խառնուրդ է, կարծում է Սանկտ Պետերբուրգի «Ստրանա FM» հեռուստառադիոալիքի ծրագրային տնօրեն Դանիլ Զյունևը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մեծ և բազմազգ քաղաքում շատ հեշտ է յուրային դառնալ այլ ազգությունների ներկայացուցիչների շարքում, բոլորից ինչ-որ բան ես վերցնում։ Այս մասին ասաց «Ստրանա FM» հեռուստառադիոալիքի ծրագրերի տնօրեն Դանիլ Զյունևը՝ Sputnik Արմենիայի հարցերին պատասխանելով «Ռուսական արտասահման» համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր Սանկտ Պետերբուրգում։

Заведующая библиотеки Семеновская Анаид Чобанян - Sputnik Արմենիա
Անահիտ Չոբանյանի գրադարանային կյանքը, կամ ինչպես են ապրում Սանկտ Պետերբուրգի հայերը

Հրեա Դանիլ Զյունևը մեծացել է Ղազախստանում և ամբողջ կյանքի ընթացքում շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ։

«Իմ հայ հարևանն ասում էր. «Քո կյանքում ամեն ինչ հեշտ կլինի։ Դու միջազգային սրիկա ես։ Հայի հետ հայ ես, հրեայի հետ՝ հրեա, ղազախների՝ ղազախ»։ Բանն այն է, որ ես մեծացել եմ Ղազախստանում», — ասել է խոսնակը։

Զարմանալի հարևաններ

Նրա տան մոտ ապրել են ադրբեջանցիները, հարևան շենքում՝ հայերը, պարբերաբար հիշել են, որ իրենց միջև «մի թեթև» թշնամություն կա։

Զյունևը պատմեց, որ բակի մյուս երեխաները ստիպված էին լինում բաժանել նրանց, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ էր ունենում։

Бейрут, Ливан - Sputnik Արմենիա
Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող

«Ծեծկռտուքից հետո մեզ կերակրում էին մեր ծնողները, որոնք բռնում էին փողոցում։ Երբ մայրս դուրս էր գալիս պատշգամբ և ասում` երեխաներ, եկեք ուտելու, միայն ինձ չէր կանչում։ Իսկ այդ պահին մեկ այլ տնից դուրս էր գալիս Գայանեն և ասում. «Իննա ջան, ես արդեն կերակրել եմ նրանց»»,- պատմեց Սանկտ Պետերբուրգի «Ստրանա FM»-ի ծրագրային տնօրենը։

Զյունևը վստահ է, որ բազմազգ երկիրը կամ քաղաքն ազդում է անձի ձևավորման վրա։

Նա նշեց, որ Սանկտ Պետերբուրգի բնակիչների մեծ մասը եկվորներ են։ «Դուք հարցնում եք, թե ինչպես ենք հաղորդավարներ ընտրում։ Մարդը պետք է ծանոթ լինի տեղի խոսելաձևին», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նույնիսկ եթե ձեր հաղորդավարն ակցենտով է խոսում, ապա պետք է կարողանաք արդարացնել այդ հանգամանքը, կարծում է Զյունևը՝ բերելով «զուտ հայկական օրինակ»։ Օրինակ` շքեղ սեղան է գցած, դրված են ազգային խոհանոցի ճաշատեսակներ, պանիր, կանաչի, լավաշ, բայց հանկարծ բերում են ռուսական կարկանդակներ։ Հասկանալի է, որ պետք է մարդկանց բացատրել, թե ինչի համար է նման «ոչ ստանդարտ» որոշում ընդունվել։

«Մռայլ և մոլորված»

Զյունևը պատմեց, որ շատ տարիներ առաջ Ղազախստանում Ուրախների և հնարամիտների թիմ է եղել («Մռայլների և մոլորվածների» ակումբը), որի անդամների կեսը հայեր են եղել, իսկ ինքը` ավագը։

Георгий Кот - Sputnik Արմենիա
Հայերը կատարյալ են անում. հանրահայտ վարսահարդարը պատմում է` ինչ է գտել հայի արյան մեջ

«Իմ անունն արդեն չէին տալիս։ Ինձ համար ուրիշ անուն ու ազգանուն էին հորինել՝ Դանիել Ցոլակովիչ Զավենյան։ Երբ մենք շրջում էինք երկրում, հասկացանք, որ մեզ մոտ խնդիր է ծագել։ Ո՞վ է «տնական» հայը։ Նա քմահաճ է, և ամեն ինչ չէ, որ կարող է ուտել։ Ուստի հայ տղամարդիկ վաղ են ամուսնանում, քանի որ նրանք ուզում են, որ իրենց համեղ կերակրեն», — հումորով ասաց Զյունևը։

Պատմելով իր «հայկական անցյալի» մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ հայերի մեջ շատ բան է զարմացնում։ Օրինակ` երբ ինքնաթիռի մեջ ես, և հանկարծ ինչ-որ երեխա է սկսում լացել, ապա նկատում ես, որ այլ ազգությունների ներկայացուցիչներին դա սկսում է նյարդայնացնել։

«Իսկ հայկական չվերթի ժամանակ, եթե երեխա է լալիս, ապա վերջ, նրան շարքից շարք են տանում, սկսում են հանգստացնել, նրա համար «ջան-ջան» են երգում։ Ամենաբարդ իրավիճակներում բոլորի մոտ պանիր, լավաշ, կանաչի ու կոնյակ է գտնվում», — ավելացրեց նա։

Հայերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, թե ինչպես են բոլորով ինչ-որ թեմա քննարկում։

«Եթե նրանք ինչ-որ բան են քննարկում, ապա դա տևում է երկար, բարձր ու ծիծաղելի»,- ասաց Զյունևը։

Յուրայինների մեջ օտար

Հայերն ամենուրեք փնտրում են ազգակիցների, այդ հարցում Զյունևը բազմաթիվ անգամ է համոզվել։

Юбилейная игра КВН в Москве - Sputnik Արմենիա
Հայերը հումորով ազգ են, կամ ինչպես չշփոթել հայկական քիթը շնաձկան լողակի հետ

«Կգտնվի մեկը, ով կասի. «Ցավդ տանեմ, դու գիտե՞ս, որ Քրիշտիանու Ռոնալդուն կիսով չափ հայ է»։ Եվ իսկույն կհանի թերթը, ցույց կտա հոդվածը և կապացուցի, որ ֆուտբոլիստի մայրը ծնվել է Երևանում», — ասաց նա։

Նրա խոսքով՝ շատ զավեշտալի է հետևել, թե ինչպես են շփվում վրացիները և հայերը, հատկապես, երբ քննարկում են երկու ժողովուրդների այբուբենի հարցը։
«Ժողովուրդն ասում է, որ Մեսրոպ Մաշտոցը սկզբում ստեղծել է հայերի այբուբենը, հետո տառերը շրջել է, ու ստացվել է վրացական այբուբենը», — ծիծաղում է Զյունևը։

Ինչ վերաբերում է ՈՒՀԱ թիմին, որի կազմում շատ հայեր են եղել, ապա այն կազմալուծվել է, քանի որ մասնակիցները հասկացել են՝ նրանց պետք չէ մեծ ՈՒՀԱ-ն։ Հետագայում Զյունևը և թիմի մյուս անդամները զբաղվել են իրենց գործերով։

Լրահոս
0