00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բուսաբանական» սկանդալ Երևանում. ծառերի փոխարեն հարսանեկան սրա՞հ

© Public domain/ Kolja EpopЕреванский ботанический сад
Ереванский ботанический сад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի բուսաբանական այգու ղեկավարությունն ապատեղեկատվություն է որակում Բուսաբանական այգու վարչական տարածքում ծառեր հատելու և հարսանյաց սրահ կառուցելու լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Երևանի բուսաբանական այգին կդառնա քաղաքի լավագույն վայրը և կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Լուրերը, թե 80 հա այգու փոխարեն հարսանեկան համալիր կկառուցվի, ոչ այլ ինչ են, քան անհիմն ենթադրություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բուսաբանական այգու փոխտնօրեն Սահակ Վարդանյանը։

Երևանի բուսաբանական այգին հայտնվել է սկանդալի կենտրոնում. մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ այգու տարածքում մոտ 500 ծառ են հատել, իսկ տարածքը հանձնվել է հարսանեկան համալիրի շինարարությանը։

«Հերքում եմ ԶԼՄ-ների տարածած լուրերը։ Մենք ոչ միայն չենք պատրաստվում մեր այգին տրամադրել ինչ-որ օբյեկտի շինարարության համար, այլ նաև հազվագյուտ ծառեր տնկելու աշխատանքներ ենք իրականացնում», — ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` ղեկավարությունը մտադիր է վերականգնել որոշ հատվածները և դրանց փոխարեն անտառ-պուրակ ստեղծել։ Մարտին տնկել են հազվագյուտ տեսակների 500 ծառ, ապրիլին` մեր տարածաշրջանի համար անսովոր ճապոնական սոֆորա ծառի տեսակներ, ծրագրում են տնկել նաև ուրիշ տեսակների այլ ծառեր։

Սևանի անտառներում կարելի է նավակով զբոսնել - Sputnik Արմենիա
Սա Հայաստանն է. հայկական Վենետիկը` Սևանի լեռներում

Նա նշեց, որ այս տարի բյուջեն կրճատվել է 7 միլիոն դրամով։ Պակասը լրացնելու համար ղեկավարությունը որոշել է չորս ամսով վարձակալության հանձնել այգու տարածքի 0,1 տոկոսը։

«Այգու հատվածներից մեկում, որտեղ ծառեր չկան, մենք մասնավոր ձեռնարկատիրոջը թույլ ենք տվել վրան կառուցել։ Այն հարթակ կծառայի տարաբնույթ միջոցառումների համար. առաջին հերթին խոսքը դասական համերգների, գիտակրթական սեմինարների մասին է», — ասաց Վարդանյանը և հավելեց, որ հարսանեկան արարողությունների անցկացումը նույնպես չի բացառվում, սակայն դա աշխարհում ընդունված փորձ է, դրանում ոչ մի արտառոց բան չկա։

Տարածքը հանձնելու պայմանագիրը ստորագրվել է չորս ամսով, ժամկետի ավարտից հետո վրանը կապամոնտաժվի, դրա տեղում սեպտեմբերին կտնկվեն նոր ծառեր։

Երևանի բուսաբանական այգին, չնայած սեղմ բյուջեին, աշխատում է սովորական ռեժիմով, շարունակում է տարբեր նախագծեր իրագործել։ Ապագայում այգու տարածքում Բուսաբանական թանգարան կբացվի։

«Այս պահին նախատեսվում է բացել հնաբուսաբանական մասը, որտեղ կներկայացվի Հայաստանի հարուստ բուսական աշխարհը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց այգու գլխավոր գիտաշխատող Գոհար Օգանեզովան։

Ցուցահանդեսում կներկայացվի տեղի բուսական աշխարհի էվոլյուցիան, հնարավոր կլինի տեսնել վերջին 100 հազար տարվա փոփոխությունների դինամիկան։

Լրահոս
0