00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուգանե՞լ, թե՞ համաներել. ոստիկանության նոր նախաձեռնության արձագանքը

© Sputnik / Aram NersesyanМашина дорожной полиции
Машина дорожной полиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած վիճելի կետերին` վարորդների վերջին հինգ տարվա տուգանքները համաներելու որոշումը զգալիորեն կնվազեցնի բնակչության անապահով խավի ֆինանսական բեռը։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Վարորդների տուգանքների համաներումը տարաբնույթ արձագանքի արժանացավ։ Ոմանք ողջունեցին նախաձեռնությունը` նշելով, որ կառավարության որոշումը թեթևացրեց բնակչության անապահով խավի բեռը, մյուսները քննադատեցին նախաձեռնությունը` նշելով, որ այդ շռայլությունը կանաչ լույս է վառում անբարեխիղճ վարորդների համար։

Радар контроля скорости - Sputnik Արմենիա
ՀՀ ոստիկանությունը որոշ խախտումների դեպքում վարորդներին կազատի պատասխանատվությունից

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» իրավաբանական վարչության պետ Մհեր Շահնազարյանի կարծիքով` համաներման մասին որոշումը ճիշտ էր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ փորձագետը նշեց, որ Հայաստանում ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները չափազանց բարձր են։ Ավելին` վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ամեն քայլափոխին տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելը չի նվազեցրել ՃՏՊ-ների քանակը. դրանց թիվը տարեցտարի աճում է։ Այդ տեսախցիկները օգնում են, որ մի խումբ մարդիկ հարստանան և չեն վախեցնում օրինախախտներին։ Իսկ բարեխիղճ վարորդները, որոնք, օրինակ, պատահաբար հատել են հոծ գիծը կամ մի փոքր գերազանցել են արագությունը, ստիպված են չափից մեծ տուգանքներ վճարել։

Շահնազարյանը կարծում է, որ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար պետք է ոչ թե ամեն քայլի տեսախցիկ տեղադրել, այլ վարորդական իրավունքի տրամադրման համակարգը բարեփոխել։

«Գաղտնիք չէ, որ վարորդների մեծ մասը գնել են վարորդական իրավունքը, ոչ ոք չի ստուգել նրանց գիտելիքներն ու հմտությունները։ Հայաստանում մահվան ելքով ՃՏՊ-ների մեծ մասն այդ մոտեցման հետևանքն են։ Պետք է վերացնել վարորդական իրավունքները գնելու պրակտիկան», — ասաց նա։

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկում է գերատեսչությանը կից հանրային խորհուրդ ստեղծել, որում կընդգրկվեն ճանապարհային երթևեկության ոլորտի մասնագետները։ Այդ խորհուրդը ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված խորհուրդներ կտա։

Հիշեցնենք` Հայաստանի ոստիկանությունը հայտարարել էր, որ այս թվականի մայիսի 23-ից կվերանայվեն վարչական տուգանքների մասին հազարավոր որոշումները, որոնք ընդունվել են 2012 թվականի հունվարի 1-ից 2017 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ տուգանքները ընդհանուր առմամբ 13,7 միլիարդ դրամ են կազմում։

Полиция Армении Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանում հենց վարորդներ էին վճարում արագաչափերի համար

Ոստիկանությունը հրապարակել է այն խախտումների ցանկը, որոնց համար վարորդները ստիպված չեն լինի տուգանք վճարել։

ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ արագաչափերի կիրառման սխեման ի սկզբանե սխալ էր։ Համեմատաբար աղքատ երկրի քաղաքացիների համար անհամեմատ բարձր տուգանքներ են սահմանվել։ Իրավիճակը սրում է նաև այն, որ թեկուզ փոքր ուշացման համար տուգանքի չափը հինգ անգամ մեծանում է։ Ընդդիմությունը բազմաթիվ անգամ խոսել է այս մասին, բողոքի ակցիաներ է անցկացրել, որոնք փոքր-ինչ մեղմացրել են վարչական պատասխանատվության պայմանները։

«Իհարկե, ցանկացած համաներում ինչ-որ չափով ոտնահարում է օրինապահ քաղաքացիների իրավունքը, և ոստիկանության այս նախաձեռնությունն էլ բացառություն չէ։ Բայց պետք է հասկանալ, որ հարյուրավոր ու հազարավոր քաղաքացիները տարիների ընթացքում կուտակած տուգանքները վճարելու ֆինանսական հնարավորություն չունեն։ Այդ առումով համաներումը ճիշտ ու հասունացած որոշում էր», —Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Փորձագետը կարծում է, որ տեսախցիկների տեղադրումն ու տուգանքների չափն ի սկզբանե բոլորովին այլ նպատակներ ունեին. դրանք ուղղված էին քաղաքային, պետական բյուջեն համալրելուն և առանձին անձանց գրպանները լցնելուն։

«Եթե իշխանությունն իսկապես հետաքրքրված լիներ ՃՏՊ-ների թվի նվազեցումով, ապա պարզապես կկիրառեր խախտողներից վարորդական իրավունքները խլելու պրակտիկան։ Սակայն դրա փոխարեն նրանք շարունակում էին տուգանել ու թույլ էին տալիս այդ մարդկանց ղեկի դիմաց նստել», — կարծում է Մարգարյանը։

Նրա խոսքով` զարգացած երկրներում օրինազանց վարորդներին ժամանակավոր կամ նույնիսկ ցմահ զրկում են վարորդական իրավունքից։

Լրահոս
0