Յուրի Դուդը հյուրընկալել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի հայտնի «մարդակեր» Յուրի Կոլոկոլնիկովին

«Ապուրը թափեցի հայ կանանցից մեկի գլխին». հայտնի դերասանը պատմել է հայերի հարսանիքի մասին

329
(Թարմացված է 13:52 24.05.2018)
Յուրի Դուդը հյուրընկալել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի հայտնի «մարդակեր» Յուրի Կոլոկոլնիկովին, որը պատմել է հայկական հարսանիքի և խաղաղասեր հայերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «Գահերի խաղ», «Մեթոդ» և «ՎՄայակովսկի» հեռուստասերիալների աստղ Յուրի Կոլոկոլնիկովը հայտնի լրագրող Յուրի Դուդին պատմել է հայկական ռեստորանում աշխատելու մասին։

Դերասանի խոսքով` հոլիվուդյան աստղ դառնալուց առաջ ստիպված է եղել մատուցող աշխատել և աշխատանքի ընդունվելուց մի քանի օր անց սպասարկել է հայկական հարսանիքի հյուրերին։

«Մեծ հարսանիք էր, շատ մարդ կար։ Մազերը հարդարած կանայք` տոնական հագնված… Այդ խառնաշփոթում խեղճ կանանցից մեկի գլխին ապուր թափեցի», — խոստովանել է արտիստը։

Դուդը հետաքրքրվել է` իսկ Կոլոկոլնիկովին հաջողվե՞լ է անվնաս հեռանալ հարսանիքից։ Հարցին ի պատասխան դերասանը խոսել է խաղաղասեր հայերի մասին։

«Հայերը շատ խաղաղասեր ժողովուրդ են, իմիջայլոց։ Չէ՞ որ ես ներողություն խնդրեցի, շատ էի ամաչում արածիս համար», — նշել է դերասանը։

Բացի Ամերիկայի հայ համայնքի հետ շփվելու փորձից, Կոլոկոլնիկովինը Դուդին պատմել է նաև «Գահերի խաղ» սերիալի նկարահանումների և խորհրդային գրող Մայակովսկու մասին։

329
Ըստ թեմայի
Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող
Հայերը կատարյալ են անում. հանրահայտ վարսահարդարը պատմում է` ինչ է գտել հայի արյան մեջ
Հայերը հումորով ազգ են, կամ ինչպես չշփոթել հայկական քիթը շնաձկան լողակի հետ