00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրթության նոր նախարարի ու «Այբ» դպրոցի մենամարտը. ո՞վ կտուժի այս աղմուկից

© Sputnik / Aram NersesyanМинистр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դեռ մի քանի օր է ստանձնել պաշտոնը, բայց արդեն ասել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը որ ուղղություններով պետք է առավել շատ աշխատի։ Առաջին դիմակայությունը երկար չսպասեցրեց, ու թեժ վեճ ծավալվեց «Այբ» դպրոցի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Մի քանի օր առաջ նախարարը հայտարարեց, որ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունն աջակցելու է «էլիտար» դպրոցներին, իսկ հիմա Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնելու հրահանգ է տվել։

Министр образования и науки Армении Араик Арутюнян возле Дома правительства после внеочередного заседания (22 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շատ չխմեք. նախարարը Փարիզից շնորհավորեց Վերջին զանգը

Արարատյան բակալավրիատը միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր է՝ նախատեսված Հայաստանի, Արցախի և սփյուռքի համար։ Ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի ու Քեմբրիջի համալսարանի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում։

Աուդիտի արդյունքի մասին, իհարկե, կարելի է խոսել միայն դրա ավարտից հետո, բայց նախարարն արդեն հայտնել է, թե ինչպես է վերաբերվում «Այբ» դպրոցի նախագծին։

«Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը («Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը — խմբ) հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։

Այս հայտարարությունները, բնականաբար, չէին կարող անպատասխան մնալ։

Նախարարի առաջին հայտարարությանն արձագանքեց դպրոցի մամուլի ծառայությունը. «Ուզում ենք հավատալ, որ այս հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով»։ Դպրոցից նշեցին, որ «Այբը» որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել՝ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն և ունենալով հիմնադրամի կարգավիճակ։

Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ասում էիք` փող չկա. կրթության նորանշանակ նախարարը «գտել» է փողերը

Հարությունյանի երկրորդ հայտարարությունն ավելի էմոցիոնալ արձագանք առաջացրեց։ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը հենց նույն Facebook սոցիալական կայքում գրեց. «Հայաստանի կրթության նոր նախարարն առանց որևէ բովանդակալից վիճաբանության ու լուրջ հիմքերի հարձակվել է «Այբ» հիմնադրամի 12 տարվա աշխատանքի արդյունքի (որին անհատույց աջակցել են էին հարյուրավոր բարերարներ) ու Կրթության գերազանցության ազգային ծրագիր 4-ամյա նախագծի վրա։ Աշխարհում լավագույն կրթություն ունենալու ազգային երազանքի թևերն ուզում են կոտրել։ Նրանք, ովքեր գալիս էին մեզ մոտ և ուրախանում մեր հաջողություններով, ում ես պատմում էի, որ Հայաստանում պետությունը ներդրումներ է անում կրթության ապագայի համար, ուզում եմ հիմա ասել` Հայաստանում ապագա կրթությունը հարվածի տակ է դրվել այժմեական քաղաքական հավակնությունների պատճառով»։

Իհարկե, արձագանքել է նաև «ամենավնասատու» հայր Մեսրոպը։ Facebook-յան նրա գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Արարատյան բակալավրիատի բոլոր ձեռքբերումները Հայաստանի և հայ ժողովրդի նվաճումն ու սեփականությունն են: Մենք ուրախ ենք, որ մեր մասնակցությունն ենք բերել և համաֆինանսավորել այս կարևոր ծրագիրը: Սա պետության և հանրային ոչ պետական կառույցի համագործակցության լավագույն օրինակներից է… Այս ծրագրի նախաձեռնողը եղել է ոչ թե «Այբ» հիմնադրամը (խնդրում եմ չշփոթել «Այբ» դպրոցի հետ), այլ պետությունը` ի դեմս ԿԳՆ-ի: Պետությունը, գնահատելով և արժևորելով մեր գործը, առաջարկել է մեզ մեր ստեղծած կրթական ծրագիրը և մշակույթը ներդնել հանրակրթական դպրոցներում»:

Անկեղծ ասած, այդքան էլ հասկանալի չէ, ինչու է նախարարը նման արտահայտություններ թույլ տալիս, նույնիսկ եթե դրանց համար հիմքեր կան։ Աուդիտը դեռ նոր պետք է իրականացվի։ Կոնկրետ մարդու օգուտը կամ վնասը պարզելու համար առնվազն տարբեր մասնագետների պրոֆեսիոնալ եզրակացություն է պետք։

Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
Դրամ հավաքող ուսուցիչն ու տնօրենը կհայտնվեն ոստիկանության թիրախում

Նախարարն, իհարկե, սեփական կարծիքի իրավունք ունի, բայց հասարակության գիտակցության մեջ նախարարն անբաժան է այն գերատեսչությունից, որը գլխավորում է, և նրա յուրաքանչյուր արտահայտությունն ասոցացվում է պետության դիրքորոշման հետ։ Եվ առանձնապես լավ չէ, որ պետության տեսակետը փաստերով ամրագրված չէ։

Բանավեճը դեռ նոր է ծավալվել։ Հուսանք` կմնա քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված բանավեճի շրջանակում։ Իհարկե, Տեր Մեսրոպի մասին հայտարարությունը կտրուկ է թվում, բայց Հարությունյանը երևի փաստարկների հետ մեկտեղ իր պատկերացումներն ունի այդ թեմայով։

Ինչ վերաբերում է նրան, թե ում կարելի է համարել «կրթության համակարգին ամենամեծ վնասը հասցնողներ», այդ հարցում յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Այդ ոչ այդքան հեղինակավոր ցանկում կարող են ընդգրկվել նաև նրանք, ովքեր այսօր էլ են իրենց փորձարկումները շարունակում կրթական ոլորտում, սակայն պրոֆեսիոնալ եզրակացություն, իհարկե, կարող է ներկայացնել միայն ոլորտի մասնագետների մեծ կոնսիլիումը։

«Այբ» դպրոցի մասին կարծիքները տարբեր են` հիացմունքից մինչև դժգոհություն, բայց ճշմարտությունը, ինչպես հայտնի է, ծայրահեղությունների մեջտեղում է թաքնված։ Շատ ենք ուզում, որ խնդիրներն օբյեկտիվ լուծում ստանան` օգտակար նախաձեռնությունը չտապալելու համար, եթե այն իսկապես օգտակար է։ Եվ ամենակարևորը` երեխաները չտուժեն, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ։

«Այբ» դպրոցը սկսել է գործել 2011 թվականից նույնանուն Կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ու մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցը Հայաստանում ոչ պետական հատվածի առաջին սոցիալական նախագիծն է համարվում։

Լրահոս
0