Սելֆի

Տուգանքներ «սելֆիամոլների» համար. ի՞նչ պետք է անի զբոսաշրջիկը դատարանում չհայտնվելու համար

188
(Թարմացված է 19:26 23.05.2018)
Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքը ԵՄ–ի տարածքում կսկսի գործել մայիսի 25-ից։ Սելֆիի սիրահարներին կտուգանեն` պաշտպանելով մյուս մարդկանց անձնական իրավունքները։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik, Ժաննա Պողոսյան. Պատկերացրեք այսպիսի տեսարան` ընկերների հետ որոշել եք զվարճանալ սիրված խմբի բացօթյա համերգին, և հանկարծ ձեզ է մոտենում ոստիկանը, խնդրում է հաստատել, որ համաձայն եք` ուրիշները հրապարակեն այն լուսանկարները, որոնցում նաև դուք կաք։

Հետո այդ նույն համերգի ժամանակ դուք որոշում եք սելֆի անել, իսկ կադրում հանկարծ հայտնվում են խմբի մյուս երկրպագուները։ Դուք լուսանկարը հրապարակում եք սոցցանցում, ձեզ դատի են տալիս և տուգանում ուրիշների անձնական տվյալները հրապարակելու համար։

Նման գլխացավանք է սպառնում ԵՄ երկրների բնակիչներին և ԵՄ այցելող զբոսաշրջիկներին. մայիսի 25-ից 28 երկրի տարածքում գործելու է մարդու անհատական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքը։

Մայիսի 23-ին այս թեմային նվիրված Տալլին-Մինսկ-Երևան-Քիշնև տեսակամուրջն անցկացվեց Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։

Տալլինի Եվրոպական ակադեմիայի դոցենտ, իրավաբան Տատյանա Կալինը պարզաբանեց կանոնակարգի մանրամասները։ Նոր օրենքը գործում է ԵՄ երկրների տարածքում և վերաբերում է ոչ միայն բնակիչներին, այլև զբոսաշրջիկներին։

Էյֆելյան աշտարակի ֆոնին սելֆի անող հայ զբոսաշրջիկը, օրինակ, պետք է ուշադիր լինի, որ իր անձնական լուսանկարում ուրիշ մարդիկ չհայտնվեն կամ պատկերված լինեն «առանց իրենց ինքնությունը նույնականացնելու հնարավորության», ընդգծում է Տատյանա Կալինը։ Հայաստանում և ԵՄ-ի կազմի մեջ չընդգրկված մյուս երկրներում նոր օրենքը խախտած քաղաքացիներին պատժելու գործով կզբաղվեն տեղական մարմինները։

Դատավարությունից խուսափելու միջոցներից մեկը լուսանկարը մշակելն է, այսինքն լղոզել ուրիշների դեմքերը։ Եվս մեկ միջոց կա` թույլտվություն վերցնել մյուսներից։ Սակայն եթե լուսանկարում հայտնված մարդն ամեն դեպքում որոշի դատի տալ ձեզ, կարելի է պարզապես ջնջել լուսանկարը` չկա մարդը, չկա խնդիր։

Իսկ ինչպե՞ս լրագրողներն ու լուսանկարիչները խուսափեն դատական քաշքշուկից։ Չէ՞ որ այդ օրենքը գործում է նաև փողոցում նկարված լուսանկարների համար, ինչը մահվան է հավասար։ Իսկ ինչպե՞ս վարվեն հեռուստալրագրողները, որոնք չեն կարողանա տեսաձայնագրություններ անել զանգվածային միջոցառումների ժամանակ։

Տատյանա Կալինը պարզաբանում է` նոր օրենքում բացթողումներ կան, որոնք մանևրելու հնարավորություն են տալիս։ Օրինակ` եթե հեռուստաօպերատորը երևացող տեղում է կանգնած, ուրեմն տեսանկարահանումը թաքուն չէ, և այդ դեպքում բոլոր նրանք, ովքեր հայտնվում են կադրում, ըստ էության, դեմ չեն նկարահանմանը։

Եվս մեկ վիճահարույց պահ կա, որը մտահոգում է մասնագետներին. ոմանք հատուկ են «մտնելու» կադրի մեջ, իսկ հետո համացանցում փնտրելու են այդ լուսանկարները գումար պոկելու համար։

Սակայն այստեղ էլ մանևրելու դաշտ կա. կարելի է համացանցի կարգավորումներն այնպես անել, որ լուսանկարները միայն ընկերներին հասանելի լինեն։ Մնում է, որ ընկերները հանկարծ չորոշեն դատի տալ ձեզ։

188
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

28
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

28
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

125
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

125
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Պիտակ, որի վրա գրված է. «Արտադրված է Թուրքիայում»

Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից

0
(Թարմացված է 15:03 05.03.2021)
Հայկական կողմն առաջարկել է ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից հանել 75 երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:

Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։

Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։

0
թեգերը:
Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Թուրքիա
Ըստ թեմայի
Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին
ԵԱՏՄ երկրների համար. Ռուսաստանը ձևավորում է նոր պատվերներ SSJ ինքնաթիռների համար
ԵԱՏՄ–ն Իրանին ընձեռում է տնտեսական քաղաքականության հնարավորություն Չինաստանի ուղղությամբ