Հանրահավաք. 22.04.18

Ցույցերի օրերին ՄԻՊ–ը ստացել է 459 ահազանգ, արձանագրել մի շարք խախտումներ

77
(Թարմացված է 19:32 04.05.2018)
Այցերի արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքներն ամփոփվել են ուղարկվել են համապատասխան, այդ թվում՝ քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններին:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՄԻՊ գրասենյակն ամփոփել է Երևանում օրեր շարունակ տևած բողոքի ակցիանների ժամանակ իրենց կատարած աշխատանքը։ Երևան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ: Իրականացվել է նաև ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում:

Ոստիկանության բաժիններ և ձերբակալվածներին պահելու վայրեր կատարած 70 այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 974 անձի հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 22 անձի հետ:

Այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, այդ անձանց իրենց իրավունքների մասին չծանուցելու, հաշվառման համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաև խնդիրներ կապված փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու հետ, որոնք, սակայն, լուծվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաև հրապարակումները վկայում են մի շարք դեպքերում բերման ենթարկելու ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական անհամաչափ ուժ, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ կիրառելու մասին: Պաշտպանին են ներկայացվել բողոքներ նաև կապված հատուկ միջոցների կիրառման հետ: Արձանագրվել են հրապարակումները քաղաքացիական հագուստով անձանց կողմից անձնական օգտագործման, այդ թվում՝ առանց հաշվառման համարանիշի կամ ոչ Հայաստանի իրավասու մարմնի կողմից հատկացված համարանիշներով տրանսպորտային միջոցներով անձանց բերման ենթարկելու կամ այդպիսի փորձերի վերաբերյալ:

Ամփոփվել են նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ինչպես նաև ցուցարարների և այլ անձանց միջև բախումների դեպքերը, որոնք պետք է դառնան լիարժեք քննության առարկա։

Այդ օրերին Պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրություն է ցուցաբերել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ներկայացվել են բերման ենթարկված անչափահասներին անհապաղ ազատ արձակելու և նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի պահանջներ։

Կարևոր է նշել, որ արձանագրված խնդիրների զգալի մասը հնարավոր բոլոր դեպքերում  տեղում լուծվել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների աջակցությամբ, այդ թվում՝ Ոստիկանության  իրավասու ծառայողների հետ համագործակցության արդյունքում:

Այցերի արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված բողոքներն ամփոփվել են և սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում, ըստ իրավասության, ուղարկվել են համապատասխան, այդ թվում՝ քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններին:

77
թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
Ըստ թեմայի
Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին. ՄԻՊ
Քիմ Քարդաշյան VS Նիկոլ Փաշինյան. ո՞վ է աշխարհում ավելի լավ գովազդում Հայաստանը
ՀՀԿ-ն ինքն իրեն ոչնչացրեց. Փաշինյան