00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես դպրոցներն ու բուհերը կլրացնեն ցույցերի պատճառով բաց թողած դասերը

© Sputnik / Asatur YesayantsСтуденты на площади Франции (23 апреля 2018). Ереван
Студенты на площади Франции (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծնողներին ու դպրոցականներին ամենից շատ անհանգստացնում է այն, թե ինչպես են լրացնելու բողոքի ակցիաների պատճառով բաց թողած դասերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի դպրոցներն այսօր վերջապես աշխուժացան։ Տարրական դասարանների աշակերտների ծնողները կրկին կանգնեցին դպրոցների դռների մոտ և սպասեցին իրենց երեխաներին։

«Երեխաս երկրորդ դասարանում է սովորում։ Երկար դադարից հետո այսօր առաջին անգամ է դպրոցում լիարժեք դաս անցկացվում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթ Գևորգյանը։

Активисты на заблокированной площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բուհում դասերը կերկարացվեն մեկ շաբաթով, բացակաները հաշվի չեն առնվի

Նրա երեխան սովորում է Հանրապետության հրապարակի մոտ գտնվող դպրոցում, այսինքն հենց այն հատվածում, որտեղ վերջին շաբաթների ընթացքում ցուցարարների պակաս չկար։ Ծնողներից ոմանք երեխաներին դպրոց չէին տանում` վախենալով, որ հետո փակ ճանապարհների պատճառով չեն կարողանա տուն հասնել։ Շատերն էլ երեխաներին դպրոց չուղարկելու իրենց պատճառն ունեին։

«Եթե ուզեինք, կարող էինք ոտքով տանել երեխաներին, բայց դպրոց չուղարկելով` փորձում էինք մեր ներդրումն ունենալ շարժման մեջ», — ասաց Լիլիթը։

Այսօր Երևանի բոլոր դպրոցներն արդեն նորմալ գործել են։ Դպրոցներից մեկի պահակը դա կապում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կոչի հետ։ Երեկ նա դիմել էր դպրոցականներին ու խնդրել «դասերը լավ սովորած դասի գնալ»։

Մերի Մանուկյանը վերջին երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ էր երեխային դպրոց ուղարկել։ Հիմա նրան մի հարց է անհանգստացնում` ինչպես են լրացնելու բաց թողած դասերը։

«Վաղը ծնողական ժողովի են կանչել, հույս ունեմ` դպրոցական խորհուրդը ճիշտ որոշում կկայացնի։ Երեխային դպրոց չէի ուղարկում, որովհետև չգիտեի` կկարողանա նրան ժամանակին վերցնել, թե ոչ, հատկապես, որ աշխատում եմ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը դադարեցնում է ակցիաները. երեխեք ջա՛ն, գնում եք դասի` դասերը լավ սովորած

Բուհերում սովորողները նույնպես բաց են թողել պարապմունքները։ Ոմանք դեռ չեն պատրաստվում վերադառնալ բուհ։

«Ես այսօր դասի չեմ գնացել, որովհետև ցանկացած պահի կարող եմ պետք գալ ժողովրդին, կարող է որևէ բան փոխվել, նախընտրեցի նորություններին հետևել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց չորրորդ կուրսի ուսանող Առնո Հովհաննիսյանը։

Նրանք ընկերների հետ որոշել են, որ եթե օրն առանց միջադեպերի ավարտվի, վաղվանից կսկսեն համալսարան գնալ։

Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունն իր հերթին այսօր դպրոցների տնօրեններին կոչ է արել համապատասխան միջոցներ կիրառել բաց թողած դասերը լրացնելու համար։

«Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` ուսումնական պարապմունքներն ավարտվում են 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում»», — նշված նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 16-ից Երևանում քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաներ էին անցկացվում։ Քաղաքի ճանապարհները պարբերաբար փակվում էին, ինչը դժվարացնում էր երթևեկությունը։

Լրահոս
0