Յանա Եգորյան

«Տուն տանելու աղջիկ». սուսերամարտիկ Յանա Եգորյանը տոլմա է փաթաթել

100
(Թարմացված է 10:28 18.04.2018)
Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր պատմական հայրենիքում տոլմա է պատրաստել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի հայտնի մարզիկ Յան Եգորյանը պատրաստել է ամենահայկական ուտեստը`տոլման։

Միաժամանակ աղջիկը կատակում է ու ծաղրում բարեկամներին, որոնք որոշել են նրան այդպիսի կարևոր առաջադրանք վստահել։ Instagram–ում հրապարակած տեսահոլովակում նա փաթաթում է տոլման ու բողոքում է, որ չի հանգստանում։

«Դեռ Երևան չեկած` գործի դրեցին։ Տեսեք` ինչքան եմ փաթաթել», – կատակով բարկանում է Եգորյանը։

Օլիմպիական չեմպիոնի երկրպագուներն ուրախացել են` տեսնելով Յանային տնային տնտեսուհու դերում։ Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումը գրեթե 25 հազար դիտում է հավաքել։ Բաժանորդները հիմնականում խրախուսող մեկնաբանություններ էին թողնում ու սատարում էին աղջկան։

«Կեցցես։ Սովորեցիր տոլմա փաթաթել, արդեն կարող ես ամուսնանալ», – մեկնաբանել է goga1983k օգտատերը։

Երկրպագուներն ուրախ էին աղջկան կրկին Instagram–ում տեսնել, քանի որ նա վաղուց տեսանյութեր չէր հրապարակել։

 

«Հիանալի է։ Յան, ինչպե՞ս է մանղալի վրա պատրաստվող ուտեսների հարցը։ Շամփուրները քեզ համար ավելի հոգեհարազատ սարքեր են», – մեկնաբանել է art1311a օգտատերը։

Յանա Եգորյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա ստացել է նախագահական մրցանակ ու նոր BMW X6։

2016 թվականին նա «Ռուսաստանի հպարտություն» ազգային մրցանակ է ստացել «Տարվա կին մարզիկ» անվանակարգում։

100