Սաթենիկ Գևորգյան

Սաթենիկի հերթական հաղթանակը. հայ երգչուհին անցավ «Ты супер!»–ի հաջորդ փուլ

893
(Թարմացված է 00:20 15.04.2018)
Սաթենիկ Գևորգյանը կշարունակի երգել մոսկովյան բեմում և հիացնել երկրպագուներին։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլ — Sputnik. «Ты супер!»-ի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը երգեց Իգոր Սարուխանովի «Ջութակ-աղվես» երգը և անցավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իրավունք ուներ ընտրելու միայն մեկ մասնակցի։ Սաթենիկի անունը հնչեցրեց ժյուրիի անդամ, հանրահայտ երգիչ Սերգեյ Լազարևը։

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։

Բեմում երգելը հաճույք է. «Ты супер!»-ի հայ մասնակիցը պատմում է իր զգացմունքների մասին

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։ Միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։

Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։

«Ты супер!». գյումրեցի Սաթենիկի երգը ստիպեց «լողալ» հայկական ելևէջներում. տեսանյութ

Ինչպես և անցած տարի, հաղորդավարը Վադիմ Տակմենևն է, իսկ աստղային ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։

893