Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանին հայհոյել են հիվանդանոցի բակում. նա նկարել է վիրավորողներին

4618
(Թարմացված է 14:00 12.04.2018)
Հայտնի հաղորդավարուհին պատասխանել է իրեն հայհոյած տղամարդկանց և այդ մասին մանրամասն պատմել Ֆեյսբուքում։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հաղորդավար և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ընկերուհուն։ Բժշկական կենտրոնի մուտքի մոտ չհասած` լսել է, թե ինչպես է մեկը հետևից հայհոյանքով «հրավիրում» լուսանկարվելու։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում` ներողություն խնդրելով մանրամասների համար։

«Չկարողացա «չլսել», ասում եմ` պատասխանատո՞ւ եք ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք` ինչ եք ասում, կամ ինչի եք ընդհանրապես դուք… Թե՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվո՞ւմ։ Ասում եմ` հասկանո՞ւմ եք, որ էստեղ կանայք ծննդաբերում են, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների…»,- գրել է Նազենին։

Հաղորդավարուհուն ի պատասխան, նրանցից մեկն ասել է` դե լավ, լավ, գնա արդեն։

«Դե բավական է էլի, լռելու ճար չկա, էստեղ դնում եմ տվյալ «տղաներին», նրանց նկարեցի արդեն վերևի հարկից, մեքենայի համարը` հուսալով, որ սա դաս կլինի մնացած բոլորին, ովքեր որոշեն հայհոյել, վիրավորել, ու դրանով բռնանալ որևէ աղջկա, լինի փողոցում, պատահական, տաքսու մեջ, հետիոտն թե աշխատակից… Իրենց կանանց վրա ձեռք բարձրացնող ամուսին կոչվածներից մինչև փողոցում իրենց գռեհկություն թույլ տվող վախկոտ կենդանիներ»,- նշել է Նազենին` հրապարակելով նրանց լուսանկարները։

Նա ցավով նշել է, որ բակում տղամարդիկ են եղել, բայց որևէ մեկը չի արձագանքել։Նազենին նաև մի դեպք է հիշել։ Մայրն ու հայրը կանգառում կանգնած են եղել, երբ մի մարդ սկսել է բարձրաձայն հայհոյել, հաղորդավարուհու 70 տարեկան հայրը սաստել էր, թե կանգառում կանայք կան, որոնցից մեկն էլ իր կինն է` ով է ձեզ իրավունք տվել հայհոյելու։

«Ես իմ հոր աղջիկն եմ, մենք քույրերով սովորել ենք մեզ պաշտպանել, ու էսպիսի բաները որևէ ձևով մարսելի չեն, քանի դեռ օրենք չկա՝ մարդուն պաշտպանող, ուրեմն բակի օրենքով էլ կանայք պիտի իրենց պաշտպանեն։ Հերիք է արդեն»,- գրել է հաղորդավարուհին։

Նրա խոսքով` եթե այս 4-5 տղայից մեկն իրեն նման բան է թույլ տալիս ու մյուսները չեն սաստում կամ միանգամից բերանը փակում, ուրեմն իրենք էլ այդպիսին են։

4618
Ըստ թեմայի
Նազենի Հովհաննիսյանը նմանակում է թռչունին
Օրվա «փիլիսոփան» Նազենի Հովհաննիսյանն է. ժամանակի սղությունը մեծամտություն չէ
Մենք խոսելու կարիք ունենք. Նազենի Հովհաննիսյանը` վախկոտության ու Մարդու մասին