ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Ապրիլի 30-ը ոչ աշխատանքային օր կլինի։ Ամսի 30-ի աշխատանքային օրը մայիսի 5` շաբաթ օր տեղափոխելու որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծի համաձայն` այս տեղափոխությունը թույլ կտա ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի տոն օրվան նախորդող 3 օրերին ևս հանգստանալ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստն այսօր «Կառավարության գործունեության մասին» նոր օրենքով կգումարվի դռնփակ։
Չնայած նախորդ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հավաստիացումներին, լրագրողների մուտքը կառավարության շենք նիստի ընթացքում կարգելվի։ Կառավարության դռները կբացվեն միայն նիստից հետո հրավիրվող ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ մայիսի 1-ին աշխարհի մի շարք երկրներում միջազգային տոն է` Աշխատավորի օրը, որը նախկինում այլ անվանում ուներ` Աշխատավորների համերաշխության միջազգային օր: 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները գործադուլ հայտարարեցին` պահանջելով աշխատանքային օրը դարձնել 8 ժամ: Գործադուլն ու դրան հաջորդած ցույցն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով: 1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր անցկացնել: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշեցին 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և այլ երկրներում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։
Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։
«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։
«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Գեղարքունիքում գանձագողության դեպք է գրանցվել. լուսանկարներ
Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։
Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։


