Մեդվեդևա–Բաբասյանը

Տաղանդավոր Մեդվեդևա–Բաբասյանը ցույց է տվել` ինչպես է հանգստանում աշխարհի չեմպիոնը

138
(Թարմացված է 10:08 12.04.2018)
Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր, գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը նոր լուսանկարներ է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ցույց է տվել` ինչպես է ժամանակ անցկացնում Ճապոնիայում։

«Աստղերի ժամանակը», — լուսանկարների շարքը մեկնաբանել է նա։

Լուսանկարներում երևում է, որ ռուսաստանցի մարզիկն ընկերացել է ճապոնացի գործընկերների հետ։ Գեղասահորդներ Վակաբա Խիգուտին ու Մարին Հոնդան նրան Օսակայի զվարճանքների այգի են տարել։

Ավելի վաղ Մեդվեդևան լուսանկար էր հրապարակել Հոգվարթս մոգության և կախարդության դպրոցից։ Նա այդ լուսանկարում Գրիֆինդոր ֆակուլտետի համազգեստով էր։ Հենց այդ ֆակուլտետում էր սովորում նույնանուն գրքի հերոս, երիտասարդ մոգ Հարի Փոթերը։

Քանի որ Ջոան Ռոուլինգի վեպերի վրա հիմնված ֆիլմի նկարահանումը հիմնականում Մեծ Բրիտանիայում է անցկացվել, գեղասահորդուհու երկրպագուները ենթադրել են, որ մարզիկն իր արձակուրդը Միացյալ Թագավորությունում է անցկացնում։

Սակայն նրա լուսանկարների վերջին շարքը հերքում է այդ ենթադրությունը։ Մեդվեդևան ընկերուհիների հետ գնացել էր գրքի թեմատիկայով ստեղծված այգի Ճապոնիայում։ Instagram —ում հրապարակած լուսանկարների համաձայն` գեղասահորդուհին ընկերների հետ այցելել է Օսակայում «Հարի Փոթերի կախարդական աշխարհ»։

Դատելով լուսանկարներից` աղջիկը համտեսել է տիկին Ռոուլինգի ստեղծագործությունների հայտնի ըմպելիքը` մեղրային գարեջուրը։ Ճիշտ է` այգում վաճառվող ըմպելիքն ալկոհոլային չէ և վաճառվում է մանկական սրճարանում։

«Հարի Փոթերի կախարդական աշխարհը» (Wizarding World of Harry Potter) Universal Studios Japan ժամանցային այգու առանձին թեմատիկ գոտի է, որի կառուցումն արժեցել է մոտ 450 միլիոն դոլար։

138
Ըստ թեմայի
Միշտ ինքս եմ որոշում. Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է մոր հետ հարաբերությունների մասին
Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է սիրահարվածության և վախի մասին
«Ես ձեզանից չեմ վախենում, ես բացվում եմ ձեր առաջ». Մեդվեդևա–Բաբասյանը` կյանքի մասին
Արխիվային լուսանկար

Երևանում մեքենան կայանելու շուրջ ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

1
(Թարմացված է 13:30 03.03.2021)
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Երևանի Միկոյան փողոցում։ Վիճաբանության մասնակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը` գլխի վնասվածքով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։

«Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Միկոյան փողոցում ավտոմեքենաների կայանման շուրջ Գարիկ Մ-ի ու Գևորգ Ա-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Գարիկ Ա-ն սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Գարիկ Մ-ին, իսկ վերջինս էլ ձեռքերով հարվածել է Գևորգ Ա-ի գլխին»,–գրում է կայքը։

«Արմենիա» ԲԿ-ում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ Գարիկ Մ-ն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող առարկան հայտնաբերելու համար։

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

1
թեգերը:
Ծեծկռտուք, վեճ, դանակահարություն, Երևան
Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը

Գանձագողերը վնասել են «Ամրոցի համալիր Ախթամիր» հուշարձանը. լուսանկարներ

5
(Թարմացված է 13:27 03.03.2021)
Անհայտ անձը կամ անձինք վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության հուշարձանի պահապան Սահակ Մարտիրոսյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել մարզի՝ Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Գեղարքունիքում գանձագողության դեպք է գրանցվել. լուսանկարներ

Միջնաբերդի հյուիսարևմտյան հատվածում անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով վնասել են հուշարձանի մշակութային շերտը, փորել այն, տեղաշարժել գերեզմանաքարերը։

Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք

Մարզային ծառայության պատասխանատուները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ քանակությամբ խեցեղենի կտորներ։

Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին, Ոսկեվազ համայնքի ղեկավարին։

Հերթական գանձագողությունը Սյունիքի մարզում

5
թեգերը:
գանձագողություն, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում հայերի և հրեաների եղեռնի հուշարձանը պղծած տղամարդուն հայտնաբերել են
Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
Վիգեն Ավետիսի «Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում