Ֆրանսիահայ գործարար, «Ազատ» ամսագրի գլխավոր խմբագիր Գրեգոր Ադամյանը ամեն տարի Հայաստան է բերում իր ֆրանսիացի ընկերներին։ Դրանով, ըստ նրա, նա իր ներդրումն է անում Ֆրանսիայում Հայաստանը հանրահռչակելու գործում։
«Արդեն երկար տարիներ է, ինչ ավանդաբար Հայաստան եմ գալիս ֆրանսիացի ընկերներիս հետ։ Երկիրը նրանց հիացնում է։ Նրանք սովորաբար տուն են վերադառնում և դառնում Հայաստանի իսկական դեսպաններ ոչ միայն Ֆրանսիայում, այլև մյուս երկրներում», — Sputnik Արմենիայի հետ Լիոնում զրուցելիս ասաց Ադամյանը։
Ֆրանսիահայ գործարարի համար պատմական հայրենիքով շրջագայության երթուղին ամեն տարի անփոփոխ է մնում։ Նա աչքերի փայլով և կարոտով է հիշում Հայաստանի Գառնու տաճարը, Տաթևի ամենաերկար ճոպանուղին, այն հանգիստը, որը կարելի է վայելել` այցելելով Գեղարդի եկեղեցի, Սևանա լճի զեփյուռը։
«Մեր պատմական հայրենիքը մյուս երկրներին նման չէ։ Լանդշաֆտը, բնությունը և խոհանոցը միշտ ոգեշնչում են ինձ ու ընկերներիս, նոր գաղափարներ ու նախագծեր են ծնվում», — ասաց Ադամյանը։
Ադամյանը ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում, ուր նրա տատն ընտանիքով տեղափոխվել է` փրկվելով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։ Հայաստանի հետ կապը Ադամյանների ընտանիքը երբեք չի կորցրել։ Նրան դաստիարակել են ավանդական հայկական ոգով, նույն կերպ նա դաստիարակել է իր երեխաներին։
«Կինս հայ է, այդ պատճառով ավելի հեշտ էր երեխաներին դաստիարակել հայկական ավանդական արժեքներով։ Մենք միշտ նշում ենք հայկական տոները», — ասաց Ադամյանը։
Հայաստանում Ադամյանը տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Նրա շնորհիվ 12 տարի առաջ ֆրանսիական Գրենոբլն ու հայկական Սևանը քույր քաղաքներ դարձան։
Գրենոբլի հայկական համայնքի ջանքերով և ֆրանսիացի մասնագետների օգնությամբ Սևանի տներում արևային մարտկոցներ են տեղադրվելու։
«Ծրագիրը շուտով կյանքի կկոչվի. տների տանիքներին էլեկտրականություն արտադրող մարտկոցներ կտեղադրվեն», — ասաց Ադամյանը։
Նրա կարծիքով` դա էապես կհեշտացնի տեղի բնակչության կյանքը։ Ադամյանը, ինչպես և Ֆրանսիայի հայկական համայնքի մյուս ներկայացուցիչները, երազում է Հայաստանն ապագայում ուժեղ և հարուստ պետություն տեսնել։
Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից մեկն է, որտեղ մեծ հայկական համայնք կա։ Լիոնի մերձակայքում մոտ 100 հազար հայ է ապրում, բուն քաղաքում` մինչև 2 հազար։ Այս քաղաքը շատերը «հայկական մշակութային Փարիզ» են անվանում։ Քաղաքում հայերենով երկու ռադիոկայան է գործում, նաև հայկական ամսագիր է հրատարակվում։
Այստեղ բազմաթիվ հայկական կազմակերպություններ կան, դպրոց և եկեղեցի է գործում։
Լիոնի կենտրոնում` Պոնսե հրապարակում, տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։ Լիոնի մոտ է գտնվում «փոքր Հայաստանը». ֆրանսիացիներն այդպես են անվանում Ֆրանսիայի հայաբնակ Դեսին քաղաքը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


