Զինվորներ

Կինը փոխել է անունը, ներկայացել ՊՆ աշխատակից և զինվորի հորից մեծ գումար շորթել

111
(Թարմացված է 12:50 11.04.2018)
Որդուն բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու համար վերջինիս հայրը բանկում գրավ էր դրել իր տունը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն: Վ. Թ.-ն այդ գումարը տալու համար «Արտշինինվեստ» բանկում գրավադրել է իր տունը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։

Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ-ի ծնված Քնարիկ Վոլոդիայի Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չէ:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից:

111