Միրիամ Բաղդասարյան

Միրիամը կրկին ցնցեց կանադական «Ձայնում». մարդիկ արտասվեցին, ժյուրին ոտքի կանգնեց

1539
(Թարմացված է 21:57 04.05.2018)
Կանադական «Ձայնը» նախագծում 18 տարեկան Միրիամ Բաղդասարյանը երգեց հանրահայտ «Formidable» ստեղծագործությունը, և նրա ելույթը հերթական անգամ հիացրեց հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին։

Միրիամ Բաղդասարյանը կանադական «Ձայնը» նախագծում երգեց Stromae-ի «Formidable»-ը և կարողացավ փոխանցել երգի ամբողջ դրամատիզմը։Երիտասարդ երգչուհին հանրահայտ ստեղծագործությունը երգելու ընթացքում ցուցադրեց իր արտիստիզմն ու ձայնի հզորությունը։

Միրիամ (Մանե) Բաղդասարյանը ծնվել է Կանադայում, սակայն ողջ գիտակից կյանքն ապրել է Հայաստանում, որտեղ նրան լավ են ճանաչում և հիշում մասնավորապես X-Ֆակտոր նախագծին մասնակցելու շնորհիվ։ Վերջերս աղջիկն ընտանիքի հետ Կանադա է վերադարձել, որտեղ էլ որոշել է հերթական անգամ փորձել ուժերը տաղանդների շոուում։

1539