Ատրճանակ

Անվտանգության ծառայության աշխատակիցը Երևանի կենտրոնում կրակել է գործընկերոջ ուղղությամբ

64
(Թարմացված է 12:09 08.04.2018)
Անվտանգության ծառայության պարետը վիճաբանության ժամանակ հայհոյել և կրակել էր գործընկերոջ ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Գրիգորյանը ներկայանալով ոստիկանության կենտրոնական բաժին` հայտնել է, որ նույն օրը ժամը 01:15-ի սահմաններում կենտրոն վարչական շրջանի Քոչինյան և Բյուզանդի փողոցների խաչմերուկում իր հետ վիճաբանության ժամանակ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության պարետը հայհոյանքներ է տվել իր հասցեին, քաշքշել` մարմնական վնասվածք պատճառելով։ Որից հետո իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է իր ուղղությամբ: Բարեբախտաբար, կրակոցը վրիպել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ա. Գրիգորյանը ևս «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ի աշխատակից է, այնտեղ աշխատում է որպես պահնորդ: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են նաև նրա մատնանշած անձի ինքնությունը: Նա Երևանի բնակիչ 26-ամյա Գրիգոր Ավետիսյանն է:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ավետիսյանը լուսաբացին ներկայացել է կենտրոնական ոստիկանություն և ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակը:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ:

Գ. Ավետիսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

64