Արագաչափ

Երևանում 3 նոր արագաչափ կգործարկեն

993
(Թարմացված է 17:01 07.04.2018)
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnk. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

  • Երևանի Ռոստովյան փողոց (թիվ 58 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
  • Երևանի Նոր Արեշ 50 փողոց (թիվ 50 և 44 փողոցների խաչմերուկի հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
  • Երևանի Մահարու փողոց (թիվ 40 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
993
Ըստ թեմայի
«Աջ ղեկով» մեքենաների ճակատագիրը կամ ինչու «հայկական» մեքենաները կմնան Վրաստանում