Սուպերմարկետ

Երևանի սուպերմարկետներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ

86
(Թարմացված է 16:25 06.04.2018)
Ժամկետանց սննդամթերքը վաճառքից հանվել և տեղում ոչնչացվել է:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երեք խանութներում հայտնաբերվել է ժամկետանց սնունդ։ Ապրանքն հայտնաբերվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում։

Հայտնաբերվել են ժամկետանց են յոգուրտ, կաթ, քամած մածուն, մայոնեզ, բժշկական երշիկ, հալվա, քաղցր կաթնաշոռիկ, ջնարակված պանիր, սերուցքային կարագ և բուսասերուցքային մածուկ, սփրեդներ, խաշ, երշիկներ, ծխեցրած սալ, թխվածքաբլիթ, սարդելկա, մանանեխ, չամանի մածուկ, որոնք վաճառքից հանվել են և տեղում ոչնչացվել:

Հայտնաբերվել են նաև մակնշման անհամապատասխանություններով մթերքներ (ընդհանուր առմամբ 546 հատ)՝ կանաչ ոլոռ, եգիպտացորեն, թթու լոլիկ, սունկ շամպինյոն, կարմիր լոբի, անանաս օշարակում, ձիթապտուղ, խտացրած կաթ, մարինացված սունկ, ինչպես նաև 11 կգ սերուցքային կարագ և սալտիսոն. այս մթերքները հանվել են վաճառքից: Հանձնարարվել է իրացնել միայն օրենսդրությանը համապատասխանող մակնշմամբ ապրանքատեսակներ:

Ծառայությունը շարունակում է վերահսկողական միջոցառումները «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի բոլոր խանութներում:

86
Ըստ թեմայի
Այս Ամանորի թրենդը. շուկայում հայտնաբերվել է էշի և ձիու միս
Կեղծված կարագ Հայաստանի խանութներում. ո՞ր կարագը չի կարելի գնել. լուսանկար
Հայաստանի խանութներում պլաստմասսե բրինձ է հայտնվել. միսը թանկ է, պլաստմասսա կերեք
Ձվի գինը հասավ 90 դրամի. խանութներում իրարանցում է