00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ты супер!» նախագծի ընտրական փուլն ավարտվեց. կշարունակի արդյոք հայ մասնակիցն իր հաղթարշավը

© Sputnik / Arpi BeglaryanУчастница Второго Международного вокального конкурса "Ты супер!" от Армении Сатеник Геворгян.
Участница Второго Международного вокального конкурса Ты супер! от Армении Сатеник Геворгян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ты супер!» մրցույթի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը ելույթ կունենա ապրիլի 7-ին կայանալիք մրցույթում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Մարտի 31-ին ավարտվել է ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Ты супер!» միջազգային երաժշտական մրցույթի երկրորդ եթերաշրջանի առաջին փուլը։

Ընտրական փուլի չորս շաբաթվա ընթացքում բեմ են դուրս եկել 8-18 տարեկան 82 մասնակիցներ 13 երկրներից։ Մասնակիցները Մոսկվա են ժամանել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ինչպես նաև ԱՊՀ-ի և բալթյան երկրներից` Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից։ Առաջին անգամ նախագծին մասնակցում են երեխաներ նաև Գերմանիայից և Սիրիայից։

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԹիմուր Վայնշթեյն
Генеральный продюсер телеканала НТВ Тимур Вайнштейн  - Sputnik Արմենիա
Թիմուր Վայնշթեյն
«Մենք լսեցինք շատ տաղանդավոր երեխաների ելույթներ, որոնք, չնայած ծանր փորձություններին, չեն դադարեցնում զարմացնել ժյուրիի անդամներին։ Ընտրական փուլը ցույց տվեց, որ «Ты супер!»-ի նոր եթերաշրջանի մասնակիցների ձայնային տվյալներն աճել են մեկ տարվա ընթացքում։ Նշանակում է` առջևում մեզ սպասում են բուռն զգացմունքներ և յուրօրինակ ելույթներ», — ասել է ՆՏՎ-ի գլխավոր պրոդյուսեր Թիմուր Վայնշթեյնը։

Ինչպես և անցած տարի, շոուի հաղորդավարը հայտնի հեռուստալրագրող ԹԵՖԻ մրցանակի կրկնակի դափնեկիր Վադիմ Տակմենևն է, իսկ աստղային ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։

© PR НТВՎադիմ Տակմենև
Ведущий проекта Ты супер! Вадим Такменев - Sputnik Արմենիա
Վադիմ Տակմենև

«Ընտրական փուլում երեխաները կատարել են դեպի հաջողություն տանող գլխավոր քայլը` հաղթահարել են անվստահությունը, վախերը և ելույթ են ունեցել բազմամիլիոնանոց լսարանի առաջ։ Որոշ մասնակիցների համար դա բեմում ելույթ ունենալու առաջին փորձն էր, բայց ես հաճախ մոռանում էի, որ իմ առջև ոչ պրոֆեսիոնալ երգիչներ են», — ասել է Տակմենևը։

Հիշեցնենք, որ «Ты супер!» մրցույթը բաղկացած է մի քանի փուլերից։ Առաջին ընտրական փուլում մասնակիցները սեփական ընտրությամբ կատարել են երաժշտական ստեղծագործություններ, որից հետո ժյուրիի անդամները կոճակներին սեղմելով որոշում են կայացրել` կանցնի արդյոք մասնակիցը հաջորդ փուլ։

Վիկտոր Դրոբիշը դերասանների հետ աշխատելու հսկայական փորձ ունի, բայց անգամ նա երբեմն տարվում էր մասնակիցների ելույթներով։

© Photo : PR HTBՎիկտոր Դրոբիշ
Член жюри проекта Ты супер!, продюсер и композитов Виктор Дробыш - Sputnik Արմենիա
Վիկտոր Դրոբիշ

«Երեխաները կարողացան մեզ զարմացնել ոչ միայն իրենց տաղանդով, այլ նաև իրենց որակական աճով։ Ինչ-որ մեկը կանցնի մյուս փուլ, ոմանց ստիպված եղանք դուրս թողնել, թեև դա շատ դժվար էր։ Մրցակիցները պետք է հասկանան` ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը մտածում է, որ պետք է հաղթի ուժեղագույնը։ Նախագծի մակարդակը շատ բարձր է, իսկ «Ты супер!» անվանումով այդ շոուի գլխավոր հերոսները հենց երեխաներն են», — ասել է Դրոբիշը։

Առաջին փուլի ընթացքում Յուլիանա Կարաուլովան չի թաքցրել իր հույզերը։ Նա քվեարկել է գրեթե յուրաքանչյուր մասնակցի համար, պարել է երեխաների հետ և անկեղծորեն կարեկցել յուրաքանչյուրին, ով չի անցել մյուս փուլ։

«Ընտրական փուլի ժամանակ անձամբ ես ինչ ասես չզգացի։ Ես և՛ ծիծաղել եմ, և՛ զարմացել, և՛ հիացել, և՛ անգամ արտասվել։ Ամեն դեպքում, երբ երգում են երեխաները, այն էլ այդքան բարդ ճակատագրերով և հասուն աչքերով, անհնար է անտարբեր մնալ։ Խոստովանեմ, որ մեր մասնակիցները հաճելիորեն զարմացրել են մեզ։ Ես չէի սպասում, որ երեխաներն այդքան ուժեղ կլինեն, և մրցակցությունն էլ այդքան մեծ կլինի և բարձր մակարդակով։ Զգում եմ, որ հաջորդ փուլերում բարդ է լինելու, քանի որ ընտրական փուլը հաղթահարած մեր բոլոր մասնակիցները շատ հեռանկարային են և նպատակասլաց», — ասել է նա։

© PR НТВՅուլիանա Կարաուլովա
Член жюри проекта Ты супер!, певица Юлианна Караулова - Sputnik Արմենիա
Յուլիանա Կարաուլովա

Սերգեյ Լազարևը փորձել է հնարավորինս օբյեկտիվ դատել` միաժամանակ նշելով, որ երբեմն դժվար է եղել դա անել։

«Ես մեծ հաճույքով եմ ընդունել կազմակերպիչների հրավերը ժյուրիի անդամ դառնալու համար։ Մենք հիանալի թիմ ունենք, շատ տաղանդավոր երեխաներ, անհավանական տաղանդավոր։ Երբ ես կարդում եմ նրանց պատմությունները, իմանում եմ նրանց կյանքի մանրամասները, հասկանում եմ, որ նրանց ելույթները գնահատելը շատ դժվար է լինելու։ Որովհետև բոլորն ապրիորի պետք է սեղմեն կանաչ կոճակը, չէ՞ որ յուրաքանչյուր մասնակցի համար դա արդեն շատ լուրջ քայլ է», — ասել է Լազարևը։

© PR НТВՍերգեյ Լազարև
Член жюри проекта Ты супер!, певец Сергей Лазарев - Sputnik Արմենիա
Սերգեյ Լազարև

Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը նշել է, որ մասնակիցների ելույթները հետաքրքիր են մասնագիտական տեսանկյունից։

«Ինձ` որպես պրոդյուսերի, շատ հետաքրքիր է հետևել նոր տաղանդավոր կատարողներին։ Ընտրական փուլից հետո մենք տեսնում ենք, որ մեր առջև ելույթ են ունենում շատ տաղանդավոր երեխաներ, շատերն ունեն ահռելի ներուժ։ Կարծում եմ, որ մասնակիցներից ոչ մեկն անտարբեր չի թողել հանդիսատեսին։ «Ты супер!»-ը հիանալի մեկնարկ է վառ արտիստների համար։ Ընտրական փուլն անցնելն արդեն մեծ ձեռքբերում է, թեև գլխավոր ստեղծագործական խոչընդոտները դեռ առջևում են», — ասել է Կրուտոյը։

© PR НТВԻգոր Կրուտոյը
Член жюри проекта Ты супер!, продюсер и композитов Игорь Крутой - Sputnik Արմենիա
Իգոր Կրուտոյը

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը ելույթ կունենա շաբաթ օրը` ապրիլի 7-ին։

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։

«Ты супер!»-ը ՆՏՎ-ի և Sputnik-ի համատեղ նախագիծն է։ 

Լրահոս
0