00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներ, ծերեր և օտարերկրացիներ. ո՞վ է Հայաստանում ամենից շատ տուժել սեռական բռնությունից

© Photo : Stock photoНасилие над детьми
Насилие над детьми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխաների նկատմամբ սեռական բռնության ամենաշատ դեպքերը գրանցվել են Արմավիրի մարզում, ամենաքիչը` Վայոց Ձորում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների թիվը Հայաստանում կրճատվել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանը։

Такси в Ереване - Sputnik Արմենիա
Երևանում տաքսու վարորդը դանակով սպառնացել է ուղևորին և սեռական հարաբերություն պահանջել

«Երեխաների նկատմամբ ոտնձգությունները քչացել են, բայց դա չի անդրադարձել ընդհանուր պատկերի վրա», — ասաց Թումասյանը։

2015 թվականին սեռական բնույթի 131 հանցագործություն է գրանցվել, որոնցից 84-ը` երեխաների նկատմամբ։ 2016 թվականին սեռական բնույթի դեպքերի կապված 157 գործ է քննվել, որոնցից 110-ը վերաբերել են երեխաներին։ 2017 թվականին սեռական բնույթի հանցագործությունների ընդհանուր աճի ֆոնին (161 դեպք) երեխաների նկատմամբ դեպքերը կրճատվել են։

2015 թվականին սեռական բռնությունից տուժել են 76 երեխա, 2016-ին` 115, 2017-ին` 103։ Ամենափոքրը 4 տարեկան երեխա է եղել։ Հանցագործությունների մեծ մասը կապված է 14-16 տարեկան երեխաների հետ։

«Կան դեպքեր, երբ դեռահասներն անձամբ են սադրում բռնությունը, երբ նրանց բռնի ուժով ստիպում են սեռական հարաբերություններ ունենալ, կամ մեծահասակները օգտվում են երեխայի միամտությունից և սեռական բնույթի բռնություն իրականացնում», — ասաց Թումասյանը։

Երեխաների նկատմամբ սեռական բռնության ամենաշատ դեպքերը գրանցվել են Արմավիրի մարզում, ամենաքիչը` Վայոց Ձորում։

Полиция Армении - Sputnik Արմենիա
Անչափահաս աղջկան առևանգել են ու փորձել են բռնաբարել. նա դիմադրել է

Սեռական բռնության զոհ են դառնում նաև ծերերը, ինչպես նաև օտարերկրացիները։ 2016 թվականին ամենատարեց մարդը, որը տուժել է նման դեպքերից, 62 տարեկան է եղել, 2017 թվականին` 74 տարեկան։

Եթե Հայաստանում 2015 թվականին օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ապա 2016 թվականին տուժել են 2 մարդ (Մոլդովայի և Ռուսաստանի քաղաքացի), 2017 թվականին` նույնպես երկու մարդ (Ռուսաստանի և Չինաստանի քաղաքացի)։

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության դեպքերին ընդհանրապես (ոչ միայն սեռական բնույթի), ապա պատկերը հետևյալն է.

2017 թվականին մոր կողմից երեխայի նկատմամբ բռնության 5 դեպք է գրանցվել, 17 դեպք` հոր կողմից, 1 դեպք` խորթ մոր կողմից, 2 դեպք` խորթ հոր կողմից, 6 դեպք` եղբոր կամ քրոջ կողմից, 2 դեպք` տատիկի կամ պապիկի, ծնողի նկատմամբ երեխայի կողմից իրականացրած բռնության 35 դեպք, 13 դեպք, երբ կինն է ամուսնու նկատմամբ բռնություն կիրառել, 167 դեպք, երբ ամուսինն է կնոջ նկատմամբ բռնություն կիրառել, 6 դեպք` թոռների կողմից տատիկների կամ պապիկների նկատմամբ, 8 դեպք` ամուսնու կամ կնոջ ծնողների կողմից հարսի կամ փեսայի նկատմամբ, 13 դեպք` հարսի կամ փեսայի կողմից ամուսնու կամ կնոջ ծնողների նկատմամբ, 1 դեպք` դայակի կողմից երեխայի նկատմամբ։

Акция против насилия в отношении женщин в Европе - Sputnik Արմենիա
«Հայերն ուրիշ են». ի՞նչը կստիպի հայ կնոջը խոսել բռնության մասին

«Այս հանցագործությունները քրեորեն պատժելի են, և այստեղ չեն դիտարկվել մասնավոր մանր վեճերը», — ասաց Թումասյանը։

Թումասյանն անդրադարձավ նաև 2018 թվականի հունվարի 31-ից ուժի մեջ մտած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին։ Նա ընդգծեց, որ օրենքի կիրառումը պետք է հեշտացնի իրավապահ մարմինների գործունեությունը և թույլ տա նրանց ավելի լավ պաշտպանել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն։

Հայաստանի խորհրդարանը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի լրացումներն ու փոփոխություններն ընդունեց 2017 թվականի դեկտեմբերին։

Լրահոս
0