Արմեն Ջիգարխանյան

Վիտալինան վերադարձրել է Ջիգարխանյանի բնակարանը. ի՞նչն է վախեցրել նրան

185
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ունեցվածքի թեման շարունակվում է. «ջիգարխանյանամոլուցքի» հերթական սերիայում Վիտալինան նախկին ամուսնու ընկերներին է մեղադրում բնակարանային խարդախությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը նախկին ամուսնու ընկերներին մեղադրում է անշարժ գույքի հետ կապված նենգություններ անելու համար։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Ջիգարխանյան — Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա ընտանիքի աղմկահարույց պատմությունը վերածվել է բազմասերիանոց դրամայի, որի գլխավոր հերոսուհին Վիտալինան է։ Կինն արդեն թոք-շոուների մշտական մասնակցի կարգավիճակում պատմում է նախկին ամուսնու բազմաթիվ խարդախությունների մասին` բոլորին մեղադրելով օրենքը խախտելու համար։

Այս անգամ Վիտալինան ներկայացրել է իր բնակարանի կողպեքները փոխելու պատմությունը։ Նա, ինչպես միշտ, կարծում է, որ չարագործը Արթուր Սողոմոնյանն է` Արմեն Ջիգարխանյանի ընկերը։

«Ժամանակ առ ժամանակ ես գնում եմ «Ռուբլյովսկայա արվարձանում» գտնվող բնակարան։ Վերջերս գնացի, սկզբում ուզում էի կոմունալ վճարումների անդորրագրերը վերցնել, բայց չկարողացա բացել փոստարկղը, մեջը կոտրված բանալի կար։ Մուտքի դուռը նույնպես չկարողացա բացել։ Ինչ-որ մեկը փոխել էր կողպեքները», — ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։

Ռուսական պարբերականը չի հավատացել կնոջն ու կապ է հաստատել ժողովրդական արտիստի ընկերոջ հետ։

«Հերթական սուտն է։ Նախկին կինն արդեն չգիտի` ինչ հորինի լրագրողների ուշադրությունը գրավելու համար։ Նա անցել է ոչ միայն բարոյականության, այլև ողջամտության սահմանները։ Չեմ մեկնաբանի նրա բոլոր բամբասանքները, բայց այս բնակարանի պատմությունն արդեն շատ հեռու է գնացել», — ասել է Սողոմոնյանը։

Նրա խոսքով` 1 սենյականոց բնակարանն առանձնապես նյութական արժեք չունի (կադաստրային արժեքը 3,7 միլիոն ռուբլի է — խմբ.)։ Միաժամանակ այն շատ կարևոր է Ջիգարխանյանի համար, քանի որ նա միայն այն դեպքում է հանգստանում, երբ հեռու է լինում բոլորից։

«2012 թվականին Վիտալինան այս բնակարանն իր անունով է դարձրել։ Փոխել է պայմանագիրը, իր ստորագրությունն է դրել` ինձ նույնիսկ չզգուշացնելով (ես քաղաքում չէի)։ Վիտալինան գիտեր, որ աղմուկ չեմ բարձրացնի։ Երբ ժողովրդական արտիստի ամուսնալուծության շուրջ աղմուկ առաջացավ, ես խնդրեցի բնակարանը վերադարձնել Արմեն Բորիսովիչին», — նշել է տղամարդը։

Նա ասել է` երբ Վիտալինայի դեմ քրեական գործ հարուցվեց անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մասին հոդվածով (ՌԴՔՕ 137 հոդված), նա վախեցավ։ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ստիպված էր բնակարանը վերադարձնել Ջիգարխանյանին, քանի որ Սողոմոնյանը կարող էր դիմում գրել` փաստաթղթերը կեղծելու մեղադրանքով։

Արմեն Ջիգարխանյանն այս տարվա հունվարի 31-ից պաշտոնապես ամուրի է։

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։

Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

185
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
Ըստ թեմայի
Ջիգարխանյանը հսկա է, Խառատյանը հայ չէ, Մոսկվան հավատում է արցունքներին. Վլադիմիր Մենշով
Ջիգարխանյանը պահանջել է Մալախովից ձայնը կտրել ու իր անունն այլևս չարտաբերել
Ջիգարխանյանը «ոչ» ասաց Վիտալինային. ներելու տարբերակ չկա
ԱԱԾ-ի շենքը

ԱԱԾ–ն պետական դավաճանություն կատարելու դեպք է բացահայտել

45
(Թարմացված է 11:31 01.10.2020)
Պետական դավաճանության մեջ մեղադրվողը բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացնող անձ է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:

«Մասնավորապես, ՀՀ քաղաքացին, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վերահիշյալ անձը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Քրգործով որպես մեղադրյալ նեգրավված անձը գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նա բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության առնչությամբ կատարել է լրտեսություն:

45
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

11
(Թարմացված է 11:21 01.10.2020)
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախում սանձազերծված պատերազմի երկու՝ հայկական ու ադրբեջանական կողմերի շարժառիթները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է: ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Արցախի գոյապայքարն այս կերպ է մեկնաբանում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Սիրված արվեստագետը նաև իր հիացմունքն ու հուզմունքն է արտահայտում հայրենիքի համար պայքարում միաբանված հայության նկատմամբ:

«Մի քանի օրում, թշնամական մի քանի համազարկերի արդյունքում, երևան եկավ այս հրաշալի բռունցքվելը»,- ասում է կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական, հակամարդկային քարոզչությունը, ըստ Մանսուրյանի, ուղղակի նողկալի է:

«Երբ մեկը կարող է քնած մարդուն կացնահարել, և նրան իշխանությունը հերոս համարի, սա մարդկության պատմության մեջ եզակի ստորության արտահայտություն կարող է լինել ու նողկանք առաջացնել: Այս բաները խորթ են սովորական մարդուն, էլ չեմ ասում՝ հային, որն ընդամենը իր տունը, իր հողը պահելու խնդիր ունի»,- ասում է Մանսուրյանը:

Կոմպոզիտորը գոյության պայքար մղող զինվորին բարի վերադարձ է մաղթում ու շուտափույթ խաղաղության հույս հայտնում՝ նշելով, որ պատերազմի ավարտից հետո ոչ միայն շարունակվելու է առօրյա կյանքը, այլև մեկնարկելու է նոր փուլ՝ ավերված բնակավայրերի վերականգնման ու շենացման փուլը:

«Ես հավատում եմ այդ ամենին»,- եզրափակում է Տիգրան Մանսուրյանը:

11
թեգերը:
Պատերազմ, Հայաստան, Արցախ, Տիգրան Մանսուրյան
Ըստ թեմայի
Կարևոր է մեր թիկունքը ամուր պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության հորդորը
Արցախ են մեկնել նաև «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաները. տեսանյութ
Արցախում մարտերը շարունակվում են. տեսանյութ առաջնագծից