Տիեզերք

Հայաստանին Երկրի` տիեզերքից արված լուսանկարներ կտրամադրվեն

40
(Թարմացված է 20:04 04.04.2018)
«Գլավկոսմոսը» Հայաստանին Երկիր մոլորակի` տիեզերքից արված նկարներ կտրամադրի։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանը Երկիր մոլորակի` տիեզերքից արված հեռակառավարման զոնդավորման լուսանկարներ կստանա։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին` հղում անելով «Գլավկոսմոսի» մամուլի ծառայությանը։

Համաձայնությունը ձեռք է բերվել ռուսաստանյան «Գլավկոսմոս» և հայկական «Գեոկոսմոս» ընկերությունների միջև կնքված համագործակցության պայմանագրով, որը կողմերը ստորագրել են օրերս` Երևանում կայացած ArmHiTec ցուցահանդեսի ժամանակ։

Տիեզերքից արված լուսանկարների մատակարարումից բացի ռուսական կողմը կօգնի արդիականացնել Երևանում գտնվող տիեզերական մոնիտորինգի կենտրոնը, կադրերի պատրաստման, ինչպես նաև երկրատեղեկատվական ծառայությունների մշակման ու ներդրման հարցում։

40