Պայթյուն «Բուրգեր Քինգ» ռեստորանում

«Բուրգեր Քինգի» բախտը չբերեց, Երևանում կարող էր ցանկացած ռեստորանում պայթյուն լինել

199
(Թարմացված է 22:03 03.04.2018)
Ածխաթթվային գազով բալոններ օգտագործող հայաստանյան ոչ մի ռեստորան ապահովագրված չէ պայթյունից։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի, Լաուրա Սարգսյան. Հայաստանում ածխաթթվային գազով բալլոններ օգտագործող ոչ մի ռեստորան ապահովագրված չէ պայթյուններից։ Sputnik Արմենայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց գարեջրագործ Արա Թորոսյանը։

«Դեռ նրանց բախտը մի քիչ ավելի շատ է բերում, քան «Բուրքեր Քինգ» ռեստորանինը», — ասաց Թորոսյանը։

Երեկ Երևանի կենտրոնում «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն էր տեղի ունեցել։ Տուժել է ութ մարդ, այդ թվում` երեխաներ։ Ըստ նախնական տվյալների՝ ռեստորանի խոհանոցում պայթել է գարեջրի ճնշումն ապահովող ածխաթթվային բալոնը:

«Ածխաթթվային գազով բալոնը կարող է պայթել միայն այն դեպքում, եթե այն վնասված է, մաշված է, չի համապատասխանում անվտանգության որոշակի չափորոշիչներին։ Հայաստանում բալոնների վիճակը սարսափելի է, մենք մինչ այժմ խորհրդային ժամանակների հին, մաշված սարքեր ենք օգտագործում։ Դրանք նույնիսկ չեն ստուգվում», — հայտնեց գարեջրագործը։

Բալոնը, եթե այն իսկապես լիցքավորված է ածխաթթվային գազով, ինչպես պնդում են արտակարգ իրավիճակների նախարարությունում, կարող էր վնասվածքների առկայության դեպքում իսկապես պայթել ճնշման տատանումից։

«Հայաստանում ոչ մի ռեստորան, որն օգտագործում է ածխաթթվային գազով բալոն, ապահովագրված չէ նման միջադեպից։ Առայժմ բոլորի բախտը բերում է, բայց «Բուրգեր Քինգինը» չբերեց», — նշեց Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ բալոնների վիճակին պետք է հետևեն ոչ թե ռեստորանները, այլ ընկերությունները, որոնք զբաղվում են դրանց իրացմամբ։ Հենց նրանք պետք է սարքավորման կանոնավոր ստուգումներ անցկացնեն։

Բալոնում հեղուկ նյութը պահվում է 60-70 մթնոլորտ ճնշման տակ։ Պատահական պայթյունի հնարավորությունը բացառելու համար յուրաքանչյուր բալոն պետք է պարբերաբար ստուգում անցնի` ամրությունը պարզելու համար։

«Չէ՞ որ դուք ամեն ամիս ձեր տան բալոնը չեք տանում ստուգելու։ Ճիշտ այդպես էլ ռեստորանի տերը չպետք է տանի։ Վաճառողը պետք է ապահովի անվտանգությունը, գա և ստուգի սարքավորումը», — ասաց Թորոսյանը։

Մեկ այլ հայ գարեջրագործ, որը չցանկացավ հայտնել անունը, նույնպես հոռետեսական գնահատական տվեց Հայաստանում շահագործվող գազի բալոնների որակին։

Նա կարծում է, որ իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն այդ հարցով, որպեսզի ռեստորանատերերը կարողանան հանգիստ զբաղվել իրենց գործով և չանհանգստանան հաստատության աշխատակիցների ու հաճախորդների առողջության և անվտանգության համար։

«Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով։ Մեր իրավասության մեջ չի մտնում հետևելը, թե ինչ որակի և հնության բալոն են մեզ վաճառել», — հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց տուժածները շարունակում են մնալ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` բժիշկների հսկողության տակ։

199
Ըստ թեմայի
«Բուրգեր Քինգը» պայթյունից տուժածներին նյութական օգնություն կտա
Լևոն Ալթունյանն այցելել է պայթյունից տուժածներին
Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ, պայթել է 20 կգ-անոց բալոնը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

26
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

26
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

34
(Թարմացված է 12:56 05.03.2021)
Արման Թաթոյանը հետևյալ հարցադրումն է անում. ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան

ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։

«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։

Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։

Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։

Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։

ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

34
թեգերը:
ադրբեջանցի, Արման Թաթոյան, Սյունիք
Ըստ թեմայի
Թաթոյանն արձագանքել է Ալիևին՝ շեշտելով, որ նա խաբում է
ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ. ներկա է եղել նաև Թաթոյանը
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. պայմանավորվել են համատեղ աշխատել