ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր էջում ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Տեսիլքը»: Աղջիկն այստեղ ոչ միայն երգչուհու, այլ նաև ռեժիսորի դերում է հանդես եկել: Ռոմանտիկ տեսահոլովակի հերոսուհին Սոֆի Մխեյանի ընկերուհի, հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն է:
«Մենք միշտ էլ փորձում ենք ռիսկի դիմել՝ սահմանները կոտրելով, փորձարկել նորը՝ թեկուզ սխալվելու գնով… Ես շատ ուրախ եմ, որ մշտապես աշխատել եմ բանիմաց ու հետաքրքիր մտածողությամբ մարդկանց հետ։
Նոր տեսահոլովակը՝ «Տեսիլքը», ստեղծել ենք իմ՝ ընկերական հզոր թիմով. ռիսկային էր, բայց ռեժիսորը որոշեցի լինել ես։ Պետք է փորձել նորը՝ չվախենալ անգամ սխալվելուց։
Այս երգը շատ կարևոր է ինձ համար. իր նրբության և ուժի համատեղելիությամբ, ինձ համար անսովոր՝ ռեժիսորի և երգչի համատեղ աշխատանքով(երկուսն էլ ես էի))։ Պարզապես ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել ընկեր-գործընկերներիս, որոնց հետ միասին իմ զգացածը դարձավ իրականություն։ Աշխատել ենք սիրով ու ամենակարևորը՝ անկեղծ։
Շնորհակալ եմ դիտողներին բուռն արձագանքի, ձեր սիրո ու ջերմ խոսքերի համար։
Բարի դիտում։
Թիմը… Երգի ստեղծումը համատեղ իմ և գաղափարակից ընկեր՝ Նիկ Էգիբյանի,գործիքավորումը՝ Նիկ Էգիբյան:
Խոսք՝ անփոխարինելի,անփոխարինելի և վերջապես անփոխարինելի Ավետ Բարսեղյան, օպերատոր՝ Մուշեղ Թության, մոնտաժ՝ Էդուարդ Մատենցյան, զգեստների նկարիչ Գոհար Պարուրյան, ռեժիսորի՝ իմ օգնական՝Գոհար Ղազարյան,մշտապես կողքիս լինելու համար, Արմեն Գալյան, Հրանուշ Եղոյան, Ստելլա, Ստեփանյան, Սյուզիին,հատուկ շնորհակալություն ինձ ընկերական խորհուրդներով միշտ օգնող Հրաչ Քեշիշյանին։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԻՄ (ԱՄԵՆԱ)ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳՈՒՆ՝
ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ»,-մակագրել է Սոֆի Մխեյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում


