Սոսո Պավլիաշվիլի

«Մի գնա» երգով վարակվեց նաև Սոսո Պավլիաշվիլին. տեսանյութ

6028
(Թարմացված է 19:11 31.03.2018)
Վրացի երգիչը Ֆրանսիայում հայերեն երգ է լսում և ողջունում հայ եղբայրներին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին հայերին ողջույններ է հղում Ֆրանսիայից։ Նա Instagram սոցիալական ցանցում կարճ տեսանյութ է հրապարակել, որում հնչում է «Մի գնա» երգը։

«Ֆրանսիայում հայերեն եմ լսում, իմ հայ եղբայրներ։ Բոլորին ողջույն»,- ասում է նա։

Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը շարունակում է գրավել աշխարհը և արդեն հիթ է դարձել բազմաթիվ երկրներում։

Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա։

Այս տարի սոցիալական կայքերը պայթեցրեց «Մի գնա» երգի նոր տարբերակը` ֆրանսիացի մեգաաստղ Maître Gims-ի կատարմամբ։ Գիմսը ձայնագրել էր Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։

«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի։ Կատարումն առանձնանում է մուղամի ելևէջներով, ինչը մեծ պահանջարկ ունի թուրք ունկնդիրների ու փոփ-կատարողների շրջանում։

6028
Ըստ թեմայի
Աշխարհը պայթեցրած հայկական «ռումբը» կամ «Մի գնա» երգի հինգ տարբերակը
«Մի գնա» հիթը գրավում է Դուբայը. լիբանանցին հայերեն է երգել
Ադրբեջանցիները երգում են «Մի գնա» երգը. այս հարևանն էլ վարակվեց
«Մի գնա» երգի չինական տարբերակը. Հարվարդի ուսանողը երգում է «բոլոր ժամանակների երգը»
Գարիկ Մարտիրոսյանի կինը «խորացել» է ռաբիսի մեջ․ Ժաննան պարում է «Մի գնա» երգի տակ
«Մի գնա» երգի համաճարակը հասավ Եվա Ռիվասին. տեսանյութ