Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայա

Դատարանը Ջիգարխանյանի նախկին կնոջն առանց գումարի՞ կթողնի

43
(Թարմացված է 18:48 28.03.2018)
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բողոքն անհիմն է համարվել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Դատարանը մերժել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի` բանկային պահատուփում պահվող 1 մլն ռուբլի գումարը (շուրջ 17450 դոլար) վերցնելու բողոքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վճիռն այսօր կայացրել է Մոսկվայի քաղաքային դատարանը։

«Դատական բողոքը չբավարարել», — գրված է դատավճռում։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբան Լարիսա Շիրոկովան բողոքը քննելու ընթացքում ասել է, որ պահատուփից գումարն ապօրինի է հանվել, իսկ այն հոդվածը, որով մեղադրվում է իր պաշտպանյալը, ենթադրում է, որ կալանքի տակ կարող է վերցվել ոչ ավելի, քան 200 հազար ռուբլի։

Պետական մեղադրողն իր հերթին նշել է, որ գումարը հանելու թույլտվությունն օրինական է տրվել, իսկ դատարանի որոշումը հարցեր չի առաջացնում և հիմնավորված է։ Շիրոկովան դատավարությունից հետո հայտնել է, որ Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում։

Չերյոմուշկինսկի շրջանի դատարանը 2017 թվականի նոյեմբերի 29-ին ժամանակավոր կալանքի տակ էր դրել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պատկանող բանկային պահատուփի պարունակությունը։ Պարզվել էր, որ այնտեղ 1 մլն ռուբլի կա։

Դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

 

43
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
ԱԱԾ-ի շենքը

ԱԱԾ–ն պետական դավաճանություն կատարելու դեպք է բացահայտել

115
(Թարմացված է 11:36 01.10.2020)
Պետական դավաճանության մեջ մեղադրվողը բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացնող անձ է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:

«Մասնավորապես, ՀՀ քաղաքացին, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վերահիշյալ անձը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Քրգործով որպես մեղադրյալ նեգրավված անձը գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նա բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության առնչությամբ կատարել է լրտեսություն:

Առաջադրանք ստանալուց հետո վերահիշյալ անձը սկսել է տեղեկություններ հավաքել։
Նա տեղեկություն է հավաքել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, ՀՀ զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ։
Նա Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

115
թեգերը:
հայ-ադրբեջանական, դավաճանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է. Արցախի ՊՆ մամուլի խոսնակ
ԱԹՍ-ն խոցվել է Ասկերանի բնակելի թաղամասի հարևանությամբ. նոր լուսանկարներ
Հայկական կողմը Լելե–Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

14
(Թարմացված է 11:21 01.10.2020)
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախում սանձազերծված պատերազմի երկու՝ հայկական ու ադրբեջանական կողմերի շարժառիթները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է: ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Արցախի գոյապայքարն այս կերպ է մեկնաբանում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Սիրված արվեստագետը նաև իր հիացմունքն ու հուզմունքն է արտահայտում հայրենիքի համար պայքարում միաբանված հայության նկատմամբ:

«Մի քանի օրում, թշնամական մի քանի համազարկերի արդյունքում, երևան եկավ այս հրաշալի բռունցքվելը»,- ասում է կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական, հակամարդկային քարոզչությունը, ըստ Մանսուրյանի, ուղղակի նողկալի է:

«Երբ մեկը կարող է քնած մարդուն կացնահարել, և նրան իշխանությունը հերոս համարի, սա մարդկության պատմության մեջ եզակի ստորության արտահայտություն կարող է լինել ու նողկանք առաջացնել: Այս բաները խորթ են սովորական մարդուն, էլ չեմ ասում՝ հային, որն ընդամենը իր տունը, իր հողը պահելու խնդիր ունի»,- ասում է Մանսուրյանը:

Կոմպոզիտորը գոյության պայքար մղող զինվորին բարի վերադարձ է մաղթում ու շուտափույթ խաղաղության հույս հայտնում՝ նշելով, որ պատերազմի ավարտից հետո ոչ միայն շարունակվելու է առօրյա կյանքը, այլև մեկնարկելու է նոր փուլ՝ ավերված բնակավայրերի վերականգնման ու շենացման փուլը:

«Ես հավատում եմ այդ ամենին»,- եզրափակում է Տիգրան Մանսուրյանը:

14
թեգերը:
Պատերազմ, Հայաստան, Արցախ, Տիգրան Մանսուրյան
Ըստ թեմայի
Կարևոր է մեր թիկունքը ամուր պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության հորդորը
Արցախ են մեկնել նաև «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաները. տեսանյութ
Արցախում մարտերը շարունակվում են. տեսանյութ առաջնագծից