00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա Երևանն է. ինչո՞վ մայրաքաղաքը «կուրախացնի» վարորդներին

© Sputnik / Aram NersesyanАвтопробег против запрета на праворульные автомобили в Армении
Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ճանապարհատրանսպորտային խնդիրները մեկ օրում չեն առաջացել, դրանց լուծում էլ պետք է աստիճանաբար լինի, սակայն դրանք առայժմ ոչ ոք համակարգված ձևով չի լուծում, իսկ ոստիկանությունը զբաղվում է ակնթարթային լուծումներով։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանում մեքենայով երթևեկելն այնքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Կարող են ճանապարհդ «կտրել», կայանատեղիները գնալով պակասում են, ճանապարհային երթևեկության կանոններն էլ երբեմն ոչ արդարացիորեն խստացնում են։ Բայց ամեն ինչի մասին խոսենք հերթով։

Грипп, вирус - Sputnik Արմենիա
Դեղատների խաչերը կանաչ լույս են վառում վարորդների առաջ. քաղաքապետի հանձնարարականը

Վերջերս մեծ իրարանցում առաջացրեց մայրաքաղաքի ճանապարհներին շարժական արագաչափերի ներմուծումը` կարգազանց վարորդներին որսալու համար։ Ոստիկանությունը հայտարարեց, որ շարժական արագաչափերի տեղադրման շարժառիթը Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներն են, որոնց հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումն է:

Վարորդների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները, փորձագետներն ու շարքային քաղաքացիները միաձայն քննադատեցին շարժական արագաչափերի կիրառությունը։ Նրանք կարծում են, որ արագության սահմանափակումը չի կարող լուծել բոլոր խնդիրները։ Ճանապարհային երթևեկության ոլորտում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, քան արագությունը գերազանցելու խնդիրը։ Դա և՛ մեքենաների տեխնիկական վիճակն է, և՛ լիարժեք տեխզննման պրակտիկայի բացակայությունը, և՛ ճանապարհների վիճակը, և՛ անհապաղ լուծում պահանջող բազում այլ խնդիրներ։

Շարժական արագաչափերի ներմուծման հակառակորդները նշում են, որ առկա լուրջ թերություններն ու բացթողումները չեն վերանում, դրա փոխարեն վարորդներին տուգանում են արագությունը մի փոքր գերազանցելու համար, իսկ այդ գումարները կուտակվում են ոստիկանության բյուջեում։

Ընդհանուր առմամբ վերլուծելով Հայաստանի երթևեկության իրավիճակը, մասնավորապես, Երևանում, մի քանի «բնածին հիվանդություն» է աչքի ընկնում, որոնք դժվարացնում են երթևեկությունն ու բազմաթիվ վարորդների համար վաղուց գլխացավանք են դարձել։

Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Հայաստանում երթևեկող ավտոմեքենաների խցիկներում ռումբեր են տեղադրված. ի՞նչ անել

Անկասկած, խնդիրներից մեկը կայանատեղիների պակասն է։ Ցերեկվա ժամերին քաղաքի կենտրոնում գրեթե անհնար է կայանատեղի գտնել։ Խնդիրը չեն լուծում նաև «կարմիր գծերը». բոլորը գծերը զբաղված են։ «Կարմիր գծերից» դուրս գտնվող գոտիները «խստորեն» հսկվում են տեսախցիկներով, որոնցով լեցուն է քաղաքի կենտրոնը։ Եվ նույնիսկ փոքր խախտումը, այսինքն կայանման համար չնախատեսված վայրում կանգնելը հինգ հազար դրամ տուգանքով է ավարտվում։ Կայանատեղիների խնդիրը երկու կողմ ունի։ Մի կողմում տեսախցիկների առկայությունն է ու տուգանվելու վախը, մյուս կողմում` դրանցից չվախեցող և իրենց մեքենան ուզած տեղում կայանող վարորդները։

Բազում խնդիրներ են ստեղծում նաև հասարակական տրանսպորտի վարորդները։ Տրանսպորտի աշխատանքի հատուկ ժամանակացույցի (ինչպես լինում է զարգացած երկրների մեծ մասում) բացակայությունը հանգեցնում է կանգառի մոտ բազում ավտոբուսների ու «գազելների» կուտակման։ Այդ պահերին երբեմն հնարավոր չի լինում երթևեկել նույնիսկ երկրորդ գծով, ինչը փոքր քաղաքում մեծ խցանումներ է ստեղծում։

Եվս մեկ խնդիր, որն արդիական է սկսնակ վարորդների համար. փորձառություն ունեցող նյարդային «գործընկերները», որոնք առանց հատուկ պատճառի ազդանշան են տալիս, կոպտորեն կտրում են մյուսի ճանապարհը, առանց թարթիչները միացնելու գծից գիծ են տեղափոխվում ու վթարային իրավիճակ ստեղծում։ Երևանյան փողոցների համար այս ամենը սովորական բան է։ Ցավոք, ճանապարհային ոստիկանությունը բավականին հազվադեպ է այսպիսի դեպքերին արձագանքում, ինչը շատ անգամ խրախուսում է անփույթ վարորդներին։

Վարորդների կյանքը բարդացնում են նաև խաչմերուկների մոտ գտնվող դեղատների կանաչ խաչերը։ Այս խնդրին անդրադարձել է նույնիսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրա խոսքով` շատ վարորդներ բողոքում են, որ գիշերային ժամերին անհնար է այդ նշանները տարբերել լուսացույցի կանաչ լույսից։

«Իրականում սա հիմնավոր դժգոհություն է, և պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հաճախ տեսնում ենք, որ կանաչ լուսավորությամբ այդ ցուցանակներն այնքան մոտ են խաչմերուկներին, որ վարորդներին իսկապես շփոթության մեջ են գցում ու շեղում են ուշադրությունը լուսացույցից՝ ստիպելով մարդկանց ակամայից խախտել ճանապարհային կանոնները», — աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է Մարգարյանը։

Նա իրավասուներին հանձնարարել է ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով ու դեղատների սեփականատերերի հետ բանակցելով` քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետում խնդիրը կարգավորելու համար։

Մայրաքաղաքի ճանապարհներին մեքենաների կուտակումների պատճառ է դարձել նաև պարտադիր ապահովագրման ներդրումը։ Աննշան ՃՏՊ-ի դեպքում պետք է սպասել ապահովագրական ընկերության ներկայացուցչին` փոխհատուցման մասին հետագա որոշումը ստանալու համար։ Այդ սպասելու ընթացքում խցանումներ են առաջանում, հաճախ`ճանապարհների առավել բեռնված հատվածներում։

Իհարկե, բոլոր այս խնդիրները ո՛չ այսօր են ծնվել, ո՛չ էլ երեկ։ Որոշ ժամանակ է պահանջվում դրանք լուծելու համար, սակայն ցավոք, պատասխանատու մարմինները ճանապարհային երթևեկության երկարաժամկետ բարեփոխումների փոխարեն առայժմ նախընտրում են ակնթարթային շահը։

Լրահոս
0