Արման Բահադուրյանը հոր անունը կրող հրապարակում

Ինչպես հայը Թուրքիայում էլեկտրականություն անցկացրեց ու սուջուխով փրկեց հրեաների կյանքը

1365
(Թարմացված է 17:27 17.03.2018)
Լիոնի ամենահայտնի փողոցներից մեկը կոչվում է հայ գործարար Նշան Բահադուրյանի անունով։ Լիոնի քաղաքապետարանը որոշել է` բոլորը պետք է հիշեն հայի վեհանձն արարքը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ֆրանսիայում հայտնի գործարար Նշան (Ջեբրայիլ) Բահադուրյանն ընկերասիրության ու հայկական հյուրընկալության շնորհիվ Լիոնում 60 ընտանիքի կյանք է փրկել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Դեռ XX դարի 20-ականներին նրա աջակցությամբ էլեկտրականություն է անցկացվել թուրքական քաղաքներից շատերում։

Ցեղասպանության տարիներ…

Նշան Բահադուրյանը ծնվել է Կենտրոնական Անատոլիայի Աքսարայ քաղաքում XX դարի սկզբին։ Բահադուրյանները, ինչպես նաև այդ ժամակաշրջանի հայերից շատերը զգացել են Հայոց ցեղասպանության սարսափը։ Նշանի որդին` Արման Բահադուրյանը, Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է ընտանեկան պատմությունը։

«Պապս մահացել է Դեր Զորի անապատում, իսկ տատս երեխաների հետ կարողացել է հասնել Դամասկոս, այնտեղից էլ` Բեյրութ։ Բեյրութում հորս առաջարկել են Նշան անունը փոխել Ջեբրայիլով։ Այն ժամանակ համարվում էր, որ այդ անունը կրողները բախտավոր են լինում», — ասաց Բահադուրյանը։

Ընտանիքը հիմնավորվել է Բեյրութում, Ջեբրայիլը տասը տարեկանից աշխատել է ու օգնել ընտանիքին. մայրը գիշերը հաց է թխել, որդին այդ հացը քաղաքի նավահանգիստներում վաճառել է ամերիկացի զինվորներին։ Նրանք նկատել են հայ պատանու ժրաջանությունը և ԱՄՆ մեկնելուց առաջ գնացել են Նշանի մոր մոտ` տղային իրենց հետ տանելու թույլտվություն ստանալու համար։ Պատասխանը բացասական է եղել. մայրը չի ուզել, որ ընտանիքը զրկվի կերակրողից։

Ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցրել։ Շուտով Նշանի եղբայրներին ու քրոջը ֆրանսիացիները նավով տարել են Լիոն։ Նշանը մոր հետ Աքսարայ է վերադարձել։ Որոշ ժամանակ անց Լոգոֆետ անունով տեղացի գործարարներից մեկը նրան աշխատանքի է վերցրել։ Նրա մոտ երկար տարիներ աշխատելուց հետո Նշանը մեծ հաջողությունների է հասել ու դարձել Լոգոֆետի գործընկերը` գլխավորելով ընկերության ստամբուլյան մասնաճյուղը։

«Հայրս հնարամիտ էր։ Նա նույնիսկ հաջողացնում էր Ռուսաստանից նավթ բերել Ստամբուլ։ Նրա օրոք Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրականություն է անցկացվել։ Դրա համար հայրս մասնագետներ է հրավիրել Ֆրանսիայից։ 23 տարեկանում նա արդեն վայելում էր թուրքերի հարգանքը, և նրա համար բաց էին բոլոր դռները», — ասաց Բահադուրյանը։

Որոշ ժամանակ անց Նշանը որոշել է այցելել եղբայրներին ու քրոջը, որոնց ավելի քան տասը տարի չէր տեսել։ Նա նախատեսել էր մեկ ամիս մնալ Լիոնում, բայց եղբայրներն ու քույրը համոզել են չհեռանալ, քանի որ այդ ժամանակ հայերի համար վտանգավոր էր Թուրքիայում ապրելը։ Նրանք կարծում էին, որ երբ թուրքերը Նշանի կարիքն այլևս չունենան, կվերացնեն նրան։

«Հայրս գործընկերոջը նամակ է գրել. «Արցունքն աչքերիս գրում եմ, որ այլևս չեմ վերադառնա։ Շնորհակալ կլինեմ, եթե ուղարկես խնայողությունների իմ բաժինը»», — պատմեց Բահադուրյանը։

Առանց լումայի ու լեզվի իմացության, բայց ապրելու ցանկությամբ

Նշանը, որ միայն թուրքերեն գիտեր, ստիպված էր ամեն ինչ զրոյից սկսել Լիոնում։ Օսմանյան կայսրությունում իրագործվող ջարդերից փախած տեղացի հայերը հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։ Նա սկսեց ամեն կիրակի այցելել հայկական եկեղեցի, որտեղ մտերմացավ հոգևորականների հետ։ Այնտեղ նրան աշխատանքի վերցրին և ֆրանսերեն ու հայերեն սովորեցրին։

Լոգոֆետը չէր մոռանում հայ գործընկերոջը։ Նա նամակներ էր գրում Նշանի մորը։ Արդյունքում 1932 թվականին Լոգոֆետի աղջիկն ամուսնացավ Նշանի հետ։ Բահադուրյանների առաջնեկը ծնվեց 1938 թվականին, Արման Բահադուրյանը` 1942-ին, 1945-ին ևս մեկ որդի ունեցան, 1950-ին էլ` դուստր։

Արմանի հոր գործերը հետզհետե սկսեցին կարգավորվել, և նա 60 քառակուսի մետրանոց կրպակ բացեց։ Հիմա դրա տեղում 1000 քառակուսի մետր մակերեսով խանութ է։ Նշանն ակտիվ դերակատարություն ունեցավ նաև հայ համայնքի կյանքում, և նրան նշանակեցին Լիոնում Հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի նախագահ։

Магазин Армана Баадуряна в Лионе, Франция
© Sputnik / Laura Sarkisian
Արման Բահադուրյանի խանութը

Հայկական սուջուխը 60 ընտանիքի կյանք փրկեց

Բահադուրյանների կրպակը գերմանացի զինվորների սիրած վայրն էր. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղից էին համեմունքներ էին գնում։

«Հայրս գրկաբաց էր դիմավորում հաճախորդներին։ Ի դեպ, ես այսօր շարունակում եմ այդ ավանդույթը։ Նա խանութի այցելուներին մի կտոր բաստուրմա կամ սուջուխ էր հյուրասիրում։ Այսպես նա ընկերացավ գերմանացի գեներալի հետ։ Նա իր այցեքարտը տվեց հորս ու ասաց, որ հարկ եղած դեպքում կարող է դիմել իրեն», — պատմեց Բահադուրյանը։

Մի անգամ Նշանի մոտ հայ կանայք եկան ու արցունքն աչքերին օգնություն խնդրեցին։ Պարզվեց` 60 ընտանիքի, որոնց շարքում իտալացիներ, հայեր և հրեաներ կային, գերմանացիները պատրաստվում էին ստիպողաբար տեղափոխել Գերմանիա։ Երկրորդ համաշխարհայինի տարիներն էին։ Նշանի կրպակի դիմաց դպրոց կար, որտեղ տեղակայվել էին ֆրանսիացի զինվորները։ Նշանը գնաց նրանց մոտ։ Ֆրանսիացի զինվորականների ղեկավարը 20 տարեկան երիտասարդ էր։ Ի պատասխան Նշանի խնդրանքի` նա անզորությամբ թափահարեց ձեռքերը։

«Այն ժամանակ հայրս ցույց տվեց գերմանացի գեներալի այցեքարտը։ Ֆրանսիացին պարզապես ապշեց ու ասաց, որ կօգնի։ Նրանք միասին գեներալի մոտ գնացին», — ասաց Բահադուրյանը։

Գեներալն իր խոսքի տերն եղավ. 60 ընտանիքի (մեծ մասամբ հրեաների) ուղևորությունն իսկական հոլիվուդյան սցենարով բեմադրվեց։ Առավոտյան 60 ընտանիքի անդամները նստեցին Գերմանիա ուղևորվող գնացք, բայց մյուս կողմից գերմանացի զինվորականների օգնությամբ դուրս եկան գնացքից։

«Մի կտոր հայկական սուջուխն ավելի քան 200 մարդու կյանք փրկեց», — կատակեց Բահադուրյանը և ավելացրեց, որ հայրը հաճախ էր պատմում այդ պատմությունը, բայց իրենք այն ժամանակ առանձնապես ուշադրություն չէինք դարձնում դրան։ Հնարավոր է` մինչև վերջ չէին հասկանում հոր արարքի նշանակությունը։

Հասկացան Նշանի մահից հետո

Նշանը մահացել է 1990 թվականին։ Հուղարկավորության օրը որդին նամակ է ստացել Լիոնի քաղաքապետարանից։ Քաղաքապետը խնդրում էր, որ ճաշից հետո որդին գնա խանութի դիմաց գտնվող դպրոց։ Դահլիճում ավելի քան 100 մարդ էր հավաքվել։

«Քաղաքապետը ներկաներից մեկին մեդալ հանձնեց Հոլոքոստի ժամանակ բազում հրեաների կյանքը փրկելու համար։ Սկզբում մենք չհասկացանք` ով է այդ մարդը։ Բայց նա բեմ դուրս եկավ ու բոլորին պատմեց հորս պատմությունը», — ասաց Բահադուրյանը։

Պարզվեց` դա հենց այն 20-ամյա ֆրանսիացի զինվորն էր, որը Նշանի հետ գերմանացի գեներալի մոտ էր գնացել։

2006 թվականին խանութի հրապարակն ու փողոցը վերանվանեցին Նշան Բահադուրյանի անունով։

Арман Баадурян
© Sputnik / Laura Sarkisian
Արման Բահադուրյան
1365
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

9
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

9
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

105
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

105
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

0
(Թարմացված է 10:37 03.03.2021)
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

 

0
թեգերը:
Արա Աբրահամյան, Սպանություն, հայ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. 84–ամյա կնոջը սպանել է 44–ամյա տղամարդը
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը