Նոր հեռանկարներ սիրիահայերի համար

Ապրում են Հայաստանում, վաստակում` Սիրիայում. սիրիահայերի ճակատագիրը

182
(Թարմացված է 18:56 14.03.2018)
Հայաստանում սիրիահայերի հիմնական խնդիրները վերաբերում են բնակարանի վարձին, աշխատանքին ու առողջապահական հարցերին, որոնք տեղացիների խնդիրներից չեն տարբերվում։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Սիրիայի պատերազմի հետևանքով հայ համայնքի թիվը սկսեց կտրուկ նվազել, և նրանք աշխարհով մեկ ցրվեցին։ Հայաստանը հյուրընկալեց մոտ 22 հազար սիրիահայի։ ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսեց Հայաստան եկած սիրիահայերի հիմնական խնդիրների մասին։

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությունը փորձել է ամեն ինչ անել սիրիահայ փախստականներին անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար։ Իշխանությանն այս հարցում օգնել են ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս գործող տարատեսակ հասարակական կազմակերպությունները։

Անտոնյանը նշեց, որ 2017 թվականի վերջին մոտ 20 սիրիահայ ՀՀ քաղաքացիություն են ստացել։ Եվս 600 ընտանիք, սփյուռքի նախարարության տվյալով, մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին։

2017 թվականի տվյալները վկայում են, որ սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերի մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել։

«Ընդհանուր առմամբ 2017 թվականին 1262 սիրիահայ է դիմել նախարարություն։ Դիմողներից 722-ը առողջության հետ կապված հարցեր ունեին։ Դրանք մեծ մասամբ լուծվել են պետպատվերի շրջանակում, իսկ որոշ դեպքերում, երբ մեծ ծախսեր էին պահանջվում (սրտի վիրահատություն, դեղերի գնում, պրոթեզներ) մենք դիմել ենք մեր գործընկերներին, բարեգործական կազմակերպություններին», — ասաց Անտոնյանը։

Լուրջ խնդիր է նաև փախստականների բնակարանի վարձակալությունը։ Այդ հարցով 2017 թվականին նախարարություն են դիմել 156 մարդ։ Հիմնականում ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի (ՄԱՓԳՀ) վարչության շնորհիվ փոխհատուցում է տրվել (կախված խոցելիոթյան աստիճանից 3-ից 12 ամսվա համար)։

«Սա ժամանակավոր միջոց է, հիմա ռազմավարական նախագծի հիմքում դրված է սոցիալական բնակարանների ապահովման հարցը, քանի որ Սիրիայի պատերազմը շատերին ստիպել է ընդմիշտ Հայաստանում մնալ», — ասաց Անտոնյանը։

Այստեղից մեկ այլ խնդիր է բխում` սիրիահայերի զբաղվածության ապահովումը։ 2017 թվականի սկզբին մոտ 100 մարդ այդ հարցով նախարարություն են դիմել։ Նրանց փորձել են աշխատանքի տեղավորել բուժհաստատություններում, սպասարկման ոլորտում, տարատեսակ արտադրամասերում։

Շատերը գործի են անցել սեփական բիզնեսը բացած այլ սիրիահայերի հետ։

2017 թվականին սկսեց գործել «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն, որի ներկայացուցիչներն օգնում են սիրիահայերին ինտեգրվել Հայաստանի բիզնես ոլորտում։

Անտոնյանի խոսքով` օգնել են նաև սիրիահայ երեխաներին տեղավորել մանկապարտեզներում, դպրոցներում, փոխհատուցել են բուհերում սովորողների ուսման վարձը։ Բարեգործական ընկերությունների հետ համատեղ ամեն տարի 450 ուսանողի օգնել են վարձի մասնակի վճարի հարցում (2018 թվականին` 60%)։

Ինչ վերաբերում է զինծառայությանը, Անտոնյանի խոսքով, այստեղ որոշ հարցեր կան։ Սիրիական բանակում ծառայածներն ազատվում են զորակոչից, բայց նրանցից ոմանք ծառայությունը հաստատող փաստաթուղթ չունեն, երիտասարդների մի մասը կամավոր է գնացել բանակ, սակայն կան տղաներ, որոնք փորձում են խուսափել ծառայությունից։

Ինչպես նշեց «Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոն` սիրիահայերի խնդիրները Հայաստանում նախևառաջ տնտեսական բնույթ են կրում։

«Սրիրիահայերը տաղանդավոր են, կրթված ու պրոֆեսիոնալ աշխատակիցներ, բայց հայկական շուկան շատ փոքր է Սիրիայի համեմատ։ Մենք ամեն կերպ փորձում ենք խորհրդատվական օգնություն տալ` իրավական, մաքսային, հարկային ոլորտներում», — ասաց Քիվոն։

Նրա խոսքով` շուտով միությանը կտրամադրեն տարածք, որտեղ սիրիահայ գործարարների գրասենյակներ կգործեն, տեղեկատվություն կտրամադրեն նրանց, ովքեր ցանկանում են սեփական գործը բացել։

«Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ, վիրաբույժ Ջորջ Բարսեղյանն իր հերթին նշեց, որ Սիրիայից եկած փախստականների և տեղացիների հիմնական խնդիրները մեծ մասամբ համընկնում են։

Նա անդրադարձավ մի կարևոր հարցի` նշելով, որ հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, թե այստեղ եկած սիրիահայերը հեռանում են Հայաստանից։

«Այդքան էլ այդպես չէ։ Պետք չէ մոռանալ, որ նրանք էլ ունեն «հայկական գեն», խոպանի հասկացություն։ Սիրիան հետզհետե ուշքի է գալիս պատերազմից հետո, իսկ այդպիսի երկրները միշտ տնտեսապես ակտիվ են լինում», — ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով` արդեն տնտեսական կյանքի առաջին նշաններն են նկատվում Դամասկոսում, Հալեպում ու Լաթակիայում։ Դրան զուգահեռ ընտանիքների հետ Հայաստան եկած ու այստեղ հիմնավորված շատ հայեր գնում են այնտեղ աշխատելու։

Նրանք այնտեղ վերադառնալու հիմք ունեն. մեկն այնտեղ խանութ, արտադրություն ուներ, մյուսը` այլ բիզնես։

«Տղամարդիկ գնում են Սիրիա աշխատելու, իսկ ընտանիքը Հայաստանում է մնում։ Շատերի համար Երևանը հարազատ է դարձել, ու նրանք արդեն հիմնավորվել են Հայաստանում», — ասաց Բարսեղյանը։

Պատերազմից առաջ միայն Հալեպում մոտ 60 հազար հայ էր ապրում։ Սիրիայի հայկական համայնքն աշխարհի ամենահզոր համայնքներից էր, այնտեղ մոտ 110 հազար մարդ կար։

Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր տվյալներով, ավելի քան 90 հազարը լքել են Սիրիան։

182
Արխիվային լուսանկար

Ոստիկանը մերն է. հրապարակում կանգնելու համար ավելի շա՞տ են փող ստանում

10
(Թարմացված է 09:37 05.03.2021)
Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այս տարի կայացած հանրահավաքներին, ցույցերին ակտիվ մասնակցություն ունենալու համար երկու անգամ պարգևավճար են ստացել:

Օրաթերթը գրավոր հար­ցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն և խնդրել տեղեկություն տրամադրել, թե վերջին ամիսների ընթացքում որքան պարգևավճար են ստացել ոստիկանության աշխատակիցները, երբ և ինչ առիթով:

«Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ՀՀ ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) 03.03.2021 թ.-ի դրությամբ հատկացվել է ամսական պարգևատրում (ս/թ հունվար ամսվա համար)՝ 718.152.586 դրամ գումարի չափով, միանվագ դրամական պարգևատրում («Պետական պաշտոններ և պե­տական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի հիման վրա)՝ 209.268.943 դրամի չափով»,–գրում է թերթը:

Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

Ստացվում է՝ ոստիկանության աշխատակիցները իսկապես պարգևատրվել են երկու անգամ. մեկը հունվար ամս­վա համար, մեկն էլ արդեն միանվագ:

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

10
թեգերը:
Հայաստան, պարգևավճար, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Բողոքի ակցիաներ, անթիվ- անհամար ոստիկաններ, բերման ենթարկվածներ. Երևանը` լուսանկարներում
Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ
Լամպ. արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

19
(Թարմացված է 09:11 05.03.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,

11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզում՝

10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,

10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,

11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,

10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,

10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,

11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,

10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,

12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

19
թեգերը:
Մարզ, Երևան, էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան