00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաջանովն ու քրեական աշխարհը. ինչպես Պլիսեցկուն վերադարձրին գողացած ավտոմեքենան

© Photo : provided by Yuri MechitovСергей Параджанов
Сергей Параджанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին Վրաստանում հարգում էին բոլորը, նրա օգնությանն է դիմել նաև բալետի հայտնի պարող Ալեքսանդր Պլիսեցկին։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի —Sputnik. Հարգանքը, որ հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը վայելում էր Վրաստանում, այդ թվում քրեական աշխարհում, թույլ տվեց վերադարձնել բալետի պարող Ալեքսանդր Պլիսեցկու գողացած ավտոմեքենան, գրում է «Ռուսական թերթը»։

«ԱՍՏ»-ում մարտի վերջին լույս կտեսնի Ազարիա Պլիսեցկու «Կյանքը բալետում։ Պլիսեցկիների և Մեսերերների ընտանեկան պատմությունները» գիրքը։ Լիլյա Բրիկին նվիրված գլուխներից մեկում Պլիսեցկին պատմում է Փարաջանովի հետ ծանոթանալու մասին։

«Լիլյայի միջոցով ծանոթացա Սերգեյ Փարաջանովի հետ։ Սկզբում հարաբերություններն այդքան էլ սերտ չէին, մենք ավելի մտերմացանք Կիևում, որտեղ եղբորս` Ալիկի հետ 1970-ականներին «Կարմեն» էինք բեմադրում, և որտեղ երկար տարիներ ապրում էր Սերգեյը։ Ինչ խոսք, Փարաջանովն արտասովոր անձնավորություն էր, մեծ երևակայությունների տեր մարդ», — գրում է Պլիսեցկին։

Նա հիշում է, որ Փարաջանովն ուկրաինական ասեղնագործ վերնաշապիկ նվիրեց նրանց, եղբայրներն էլ ռեժիսորին հրավիրեցին «Կարմենի» պրեմիերային։ Երբ հանդիսատեսը վերջում արտիստներին ծափողջույներ հղեց, Փարաջանովը պարտեր դուրս եկավ, մեջքով կանգնեց բեմին ու սկսեց ծափահարել օթյակում նստած եղբայրներին։

Кинорежиссер Сергей Параджанов - Sputnik Արմենիա
Փարաջանովը պատուհանից դուրս է նետել Ֆելինիի նվերը

«Եթե խորհրդային տարիներին մարդկանց մեծամասնությունը փորձում էր լեզուն ատամների տակ պահել, Փարաջանովը, հակառակը, ասում էր այն, ինչ մտածում էր ու վնասում իրեն։ 1973 թվականին նրան ձերբակալեցին։ Նրան վաղաժամկետ ազատեցին հիմնականում հենց Լիլյա Բրիկի շնորհիվ, որը Փարաջանովին ազատելու համար հասարակական մեծ արշավ կազմակերպեց», — գրում է Պլիսեցկին։

Նրա խոսքով` բանտից դուրս գալուց հետո Փարաջանովը մեկնեց Թբիլիսի, Վրաստանում նրան պաշտում էին։

«Այնտեղ Սերգեյին բոլորը հարգում էին, այդ թվում` քրեական հեղինակությունները, ինչը թույլ տվեց օգնել Ալիկին։ Եղբայրս պետք է վաճառեր իր ավտոմեքենան։ Շատ արագ գնորդ հայտնվեց։ Ինչ-որ վրացի էր, որը լիազորագրով ձեռք բերեց ավտոմեքենան և առանց վճարելու գողացավ այն ու տարավ Զուգդիդի։ Ալիկն այդ մասին պատմեց Փարաջանովին», — գրում է Պլիսեցկին։

Նրա խոսքով` միայն իրեն հայտնի ձևերով Փարաջանովին հաջողվեց ստիպել գողին վերադարձնել ավտոմեքենան։

Լրահոս
0