00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միշտ ինքս եմ որոշում. Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է մոր հետ հարաբերությունների մասին

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЕвгения Медведева с мамой Жанной Девятовой
Евгения Медведева с мамой Жанной Девятовой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղասահորդուհին լսում է մոր խորհուրդները, նրանց կարծիքները հաճախ համընկնում են, բայց վերջնական որոշումը միշտ կայացնում է Եվգենյան։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, կանանց մենասահքում աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) երախտապարտ է մորը, որ նրան սահադաշտ է տարել։ Նա այս մասին պատմել է Woman Journal առցանց ամսագրին տված հարցազրույցում։

«Սովորաբար մայրիկս երկրպագում է ինձ հեռվից, բայց այս անգամ նա Կորեայում էր` P&G-ի «Շնորհակալություն, մայրիկ» օլիմպիական ծրագրի շնորհիվ։ Միայն այն, որ նա կողքիս էր, ինձ մեծ վստահություն էր ներշնչում»,- ասել է Եվգենյան։

Գեղասահորդուհին նշել է, որ առանց մոր աջակցության մեծ սպորտում չէր հայտնվի։

«Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար, այն ամենի, ինչ արել է և անում է, նրա բացարձակ սիրո, աջակցության, ուժի և իմ նկատմամբ ունեցած հավատի համար։ Հենց այդ պատճառով էլ շատ ուրախ էի, որ միացա նախագծին», — ասել է Եվգենյան։

Двукратный серебряный призер XXIII зимних Олимпийских игр Евгения Медведева на пресс-конференции в Международном мультимедийном пресс-центре МИА Россия сегодня в Москве. - Sputnik Արմենիա
«Հայրս հայ է, որևէ մեկն ինձ արյուն չի ներարկել». Եվգենյա Մեդվեդևան` իր արմատների մասին

Գեղասահորդուհին ասել է, որ լսում է մոր խորհուրդները, բայց ինքնուրույն է գործում։

«Գնահատում եմ մայրիկիս խորհուրդները, մեր կարծիքները հաճախ համընկնում են, բայց միշտ ինքս եմ որոշում կայացնում», — ասել է նա։

Եվգենյայի մայրը` Ժաննա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն։ Սպորտից հեռացել է ծանր վնասվածքի պատճառով։

Գեղասահորդուհին պատմել է նաև` ինչպես է սիրում անցկացնել ազատ ժամանակը` միևնույն ժամանակ նշելով, որ ազատ ժամանակ հազվադեպ է ունենում։

«Երբեմն ստացվում է, որ հանգստանալու համար ընդամենը մեկ օր եմ ունենում։ Այդ ժամանակ կարող եմ մենակ մնալ. լռությունը թույլ է տալիս հանգստանալ և հավաքել ուժերս», — խոստովանել է Եվգենյան։

Եվգենյան մորական տատի ազգանունն է կրում` Մեդվեդևա։ Ինչպես ավելի վաղ «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում ասել էր Ժենյայի հայրը` Արման Բաբասյանը, ազգանունն աղջիկը փոխել է հոր համաձայնությամբ։ Հայրը կարծում է, որ այդ պահին դա ճիշտ որոշում էր։

Արմանը դստեր ու կնոջ հետ չի ապրում, բայց Ժենյային այնքան բուռն է երկրպագում, որ նրա` ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները չի նայում։ Ասում է` շատ ծանր հուզական բեռ է, բացի այդ, չի ուզում ավելորդ հուզմունք փոխանցել Ժենյային։

Լրահոս
0