Մալախովն ու Վիտալինան

Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ ցուցմունք է տվել Անդրեյ Մալախովը

278
Հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը Քննչական կոմիտեում Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանոկսվկայայի դեմ ցուցմունք է տվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հանրահայտ հաղորդավար Անդրեյ Մալախովին կանչել են Քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել, որ հենց Վիտալինան է հեռուստաեթերի համար տեսանյութեր բերել ` դրա դիմաց ստանալով պարգևատրում։ «Կոմսոմոլսկայա պրավդային» այդ մասին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ընկերը` բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը։

Բժիշկը բնակվում է Ավստրալիայում, բայց ուշադիր հետևում է ընկերոջ դրամատիկ պատմության ընթացքին։ Նա համոզված է, որ Վիտալինան նախօրոք է պատրաստվել դերասանի հետ ամուսնալուծությանը։

«Ես որոշել եմ ցուցմունք տալ քննիչին, որը վարում է Վիտալինայի դեմ հարուցված քրեական գործը։ Նա դեռ երեք տարի առաջ էր ինձ ուղարկել Արմեն Բորիսովիչի ընտանեկան թաքուն տեսանյութը։ Այդ երեք տեսանյութերը ես պահպանել եմ», — ասել է դերասանի ընկերը։

Նրա խոսքով՝ Վիտալինան շարունակում է հերքել, որ ինքն է Առաջին ալիքի լրագրողներին փոխանցել անձնական արխիվի տեսանյութերը։ Հակոբյանը պնդում է նաև, որ Վիտալինան թոք շոուներին գնում է այնպես, ինչպես մարդիկ աշխատանքի են գնում, և նրան սովորեցրել են` ինչպես պահի իրեն, ինչպես հետ մղի հարձակումները։

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։

Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

278
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

2
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախում սանձազերծված պատերազմի երկու՝ հայկական ու ադրբեջանական կողմերի շարժառիթները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է: ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Արցախի գոյապայքարն այս կերպ է մեկնաբանում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Սիրված արվեստագետը նաև իր հիացմունքն ու հուզմունքն է արտահայտում հայրենիքի համար պայքարում միաբանված հայության նկատմամբ:

«Մի քանի օրում, թշնամական մի քանի համազարկերի արդյունքում, երևան եկավ այս հրաշալի բռունցքվելը»,- ասում է կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական, հակամարդկային քարոզչությունը, ըստ Մանսուրյանի, ուղղակի նողկալի է:

«Երբ մեկը կարող է քնած մարդուն կացնահարել, և նրան իշխանությունը հերոս համարի, սա մարդկության պատմության մեջ եզակի ստորության արտահայտություն կարող է լինել ու նողկանք առաջացնել: Այս բաները խորթ են սովորական մարդուն, էլ չեմ ասում՝ հային, որն ընդամենը իր տունը, իր հողը պահելու խնդիր ունի»,- ասում է Մանսուրյանը:

Կոմպոզիտորը գոյության պայքար մղող զինվորին բարի վերադարձ է մաղթում ու շուտափույթ խաղաղության հույս հայտնում՝ նշելով, որ պատերազմի ավարտից հետո ոչ միայն շարունակվելու է առօրյա կյանքը, այլև մեկնարկելու է նոր փուլ՝ ավերված բնակավայրերի վերականգնման ու շենացման փուլը:

«Ես հավատում եմ այդ ամենին»,- եզրափակում է Տիգրան Մանսուրյանը:

2
թեգերը:
Տիգրան Մանսուրյան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Եվս 5 մահ. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 56 տարեկան է

8
(Թարմացված է 11:12 01.10.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 4 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ադպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է:

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491–ով և դարձել 50359։

8
թեգերը:
Կին, տղամարդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բուհերի ռեկտորներ, մանկավարժներ. Շիրակի մարզում կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում
Կորոնավիրուսով են վարակվել զբոսաշրջային միկրոավտոբուսի բոլոր ուղևորները
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում