00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Կվիրիկաշվիլու այցը համընկել ՀՀ նախագահական ընտրությունների հետ

© Official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян принял премьер-министра Грузии Георгия Квирикашвили (2 марта 2018). Ереван, Армения
Президент Армении Серж Саргсян принял премьер-министра Грузии Георгия Квирикашвили (2 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու պատասխան այցը կարևոր է, հատկապես հայ-վրացական հարաբերությունների վատթարացման մասին լուրերի խորապատկերում։ Նման լուրեր սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանի վարչապետը չեղարկեց իր Երևանյան այցը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Երևան համընկավ Հայաստանի համար կարևոր օրվա հետ` այսօր Հայաստանի խորհրդարանն առաջին ագամ ընտրեց հանրապետության նախագահին։ Խորհրդարանական Հայաստանի առաջին նախագահ դարձավ Արմեն Սարգսյանը։

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը կարծում է, որ դա կարող է զուգադիպություն լինել, սակայն չի բացառում, որ այցի օրը պատահական չի ընտրվել։

Президент Армении Серж Саргсян принял премьер-министра Грузии Георгия Квирикашвили (2 марта 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բարով եք եկել Հայաստան. Սարգսյանն ընդունեց Վրաստանի վարչապետին

«Չի բացառվում, որ նախկին բանկիր Կվիրիկաշվիլին ու Արմեն Սարգսյանը նախկինում հանդիպել են, քանի որ Հայաստանի նորընտիր նախագահը ժամանակին օգնում էր HSBC բրիտանական բանկին Հարավային Կովկասում գործունեություն ծավալելու համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Այնուամենայնիվ, փորձագետն ավելի հակված է այն կարծիքին, որ դա պարզապես զուգադիպություն էր, իսկ օրերը համընկել են պետության բարձրաստիճան պաշտոնյաների հագեցած ժամանակացույցերի պատճառով։ Վրաստանի վարչապետն արդեն շնորհավորել է Սարգսյանին նոր պաշտոնի առիթով` ընդգծելով նրա ներկայության կարևորությունը վրացի ժողովրդի համար։

Ի՞նչ փոխվեց Կվիրիկաշվիլու այցով

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու պատասխան այցը կարևոր է, հատկապես հայ-վրացական հարաբերությունների վատացման մասին լուրերի խորապատկերում։ Նման լուրեր սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանի վարչապետը չեղարկեց իր Երևանյան այցը։ Կվիրկաշվիլին պետք է Հայաստան գար դեկտեմբերի 1-ին, աակայն սեպտեմբերի 30-ին այցը չեղարկվեց։ Թբիլիսիում այդ քայլը հիմնավորեցին այն բանով, որ վրացական կառավարությունում փոփոխություններ են նախատեսվում։ Վրացական լրատվամիջոցները տարբեր պատճառներ էին նշում` ընդհուպ մինչև երկու երկրների հարաբերությունների վատթարացումը։

Премьер-министры Армении и Грузии Карен Карапетян и Гиорги Квирикашвили - Sputnik Արմենիա
Հայ և վրացի վարչապետները բանակցություններից դուրս եկան լավ տրամադրությամբ

«Երևանում հայտարարություններ արվեցին, որոնք ևս մեկ անգամ փաստում էին երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Այսօրվա այցի շրջանակում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ նշվեց, որ աշխատանքային խմբերին հանձնարարություններ են տրվելու ընթացիկ տարում առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր կազմակերպելու վերաբերյալ», — ասաց Մելիքյանը։

Նա ընգծեց, որ այդ ձևաչափի ակտիվացումը հնարավորություն կտա բոլոր իրավասու նախարարություններին խորացնել փոխգործակցությունը։

Երկու երկրների վարչապետերը կարևորել են առևտրատնտեսական զարգացումը և երկկողմանի առևտրի ծավալների ավելացումը։ Կողմերն անդրադարձել են նաև առևտրային ու տնտեսական երթուղիների դիվերսիֆիկացմանը։

«Երևանը կրկին առաջարկեց վրացի գործընկերներին օգտագործել Իրանի հետ սահմանին ստեղծված ազատ տնտեսական գոտին։ Դա վկայում է համագործակցությունը խորացնելու երկու կողմերի ցանկության մասին», —ասաց Մելիքյանը։

Ձգտելու տեղ կա

Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն Թբիլիսին ու Երևանն աշխատելու ու ձգտելու տեղ ունեն։ Վրաստանի վարչապետը որոշակի նպատակներով է եկել, որոնցից մեկը մարդասիրական շփումների ու կապերի խորացումն է։ Դրա մասին է վկայում նրա հայտարարությունը երկու երկրների ուսանողների փոխանակման ծրագրերի մասին։

Премьер-министр Грузии Гиорги Квирикашвили прибыл в Армению - Sputnik Արմենիա
Ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի ու Վրաստանի վարչապետները փակ դռների հետևում

ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելելուց հետո Կվիրիկաշվիլին հայտնեց, որ Վրաստանը պատրաստ է նպաստել երկու երկրների երիտասարդների համագործակցությանը։

«ԹՈՒՄՕ-ի հայեցակարգը նման է վրացական «Տեխնոպարկի» հայեցակարգին։ Ապագայում դա երկրների համագործակցության կարևորագույն ուղղություն կլինի», — ասաց Վրաստանի վարչապետը։

Վերջին անգամ Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով Հայաստան էր եկել 2016 թվականի սեպտեմբերին` խորհրդարանական ընտրություններից առաջ տարածաշրջանային ուղևորության շրջանակում։ Մինչև Երևան գալը նա մեկ օր այցով Բաքու էր մեկնել։

2017 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն առաջին պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։ Նույն տարվա դեկտեմբերին Վրաստան էր մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լրահոս
0