Ջիգարխանյանը նախկին կնոջ հետ

Ջիգարխանյանի միլիոնները. ինչպես է Վիտալինան բնակարանի հետ կապված խարդախություն արել

152
(Թարմացված է 14:21 27.02.2018)
Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը դերասանի ընտանեկան դրամայի մասին նոր մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մտադիր է իր նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից 15 միլիոն ռուբլի հետ վերցնել։ Այս մասին «Կոմսոմոլկայա պրավդային» հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը։

Նրա խոսքով` Արմեն Բորիսովիչի ներկայացուցչի խոսքով` փետրվարի 22-ին Ջիգարխանյանն ու «Սֆերա» ընկերության տնօրեն Յուրի Ռաստեգինը կնքել են մի համաձայնագիր, որը թույլ է տալիս լուծել բոլոր տարաձայնությունները։

Պարբերականի տվյալով` արտիստը Ստարոկոնյուշենի նրբանցքում գտնվող բնակարանի իր մասնաբաժինը վաճառել էր այդ ընկերությանը։ Պայմանագրի համաձայն` «Սֆերան» պետք է Ջիգարխանյանին 15 միլիոն ռուբլի փոխանցեր, սակայն փաստացիորեն Ջիգարխանյանին 7,9 միլիոն ռուբլի են փոխանցել։

Պարֆյոնովը նաև հայտնել է, որ գործարքը կեղծ է եղել, որի նպատակը եղել է մեկ այլ գործարք քողարկելը։

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ անշարժ գույքը երկու սեփականատեր ունի, մեկը Ջիգարխանյանի նախկին կինն է` Տատյանա Վլասովան։ Ընտանեկան դրամայի ընթացքում Վիտալինային հաջողվել է Արմեն Բորիսովիչի հաշվից լիազորագրով 4 միլիոն ռուբլի հանել, իսկ մնացած գումարը կանխիկ է վերցրել։

Փաստաբանը պնդում է, որ Վիտալինան «հաջողացրել է ժողովրդական արտիստի ունեցվածքի հետ խարդախութուն անել»։ Ցիմբալյուկը կարողացել է Ջիգարխանյանի բնակարանի ու փողերի հասանելիություն ստանալ։

«Արմեն Բորիսովիչն այդ գումարը չի ստացել։ Կարծում ենք` նրա նախկին կինն է հափշտակել 15 միլիոն ռուբլին։ Հիմա մտադիր ենք այդ գումարը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից ստանալ», — ասել է փաստաբանը` մեղադրելով արտիստի նախկին կնոջը ՌԴ ՔՕ 159 հոդվածով (խարդախություն)։

Ժողովրդական արտիստի հետ կապված աղմկահարույց պատմությունը ծագել է դեռ անցած տարվա հոկտեմբերին։ Սկզբում լուրեր պտտվեցին, թե անհայտ անձինք Ջիգարխանյանին առևանգել են, հետո պարզվեց, որ նա հիվանդանոցում է։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։

152
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
Թեստավորում

491 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 50359

18
(Թարմացված է 11:02 01.10.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 491–ով և դարձել 50359։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 5370 մարդ, կատարվել է 296327 թեստավորում, առողջացել են վարակվածներից 44219–ը։ Գրանցվել է մահվան 963 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 298 է (+1)։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

18
թեգերը:
համավարակ, վարակ, հիվանդ, թեստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Եթե բոլորը գնան բանակ, բիզնեսը կպայթի, կամ ինչի մասին են ամաչում խոսել գործարարները
Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար
Կարևոր է մեր թիկունքը ամուր պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության հորդորը
Կամավորներ

ՊՆ–ն դիմել է կամավորներին

107
(Թարմացված է 10:50 01.10.2020)
ՊՆ–ն կամավորագրվելու ցանկություն ունեցողներին հորդորում է իրենց քայլերը համաձայնեցնել զինկոմիսարիատների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ կամավորագրման գործընթացը պետք է խիստ կանոնակարգված լինի։

«Բարձր գնահատելով տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների` հայրենիքի պաշտպանությանը միանալու ցանկությունը, միաժամանակ, կոչ ենք անում այդ գործընթացն իրականացնել կանոնակարգված։ Արդեն իսկ գրանցվում են դեպքեր, երբ կամավորականներն առաջնագիծ են մեկնում առանց զինվորական կառույցների հետ իրենց գործողությունները համաձայնեցնելու»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն կամավորագրվելու ցանկություն ունեցողներին հորդորում է իրենց քայլերը համաձայնեցնել զինկոմիսարիատների հետ։

Նշենք, որ կամավորական շարժումը սկիզբ առավ մարտական գործողությունները սկսվելուց ժամեր հետո։ Այժմ հազարավոր մարդիկ զինկոմիսարիատների դիմաց սպասում են իրենց հերթին։ Ի դեպ, կամավորների մեջ քիչ չեն նաև կանայք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

107
թեգերը:
կամավոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանցի զինվորների դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել. ուշագրավ նորություն
Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է. Արցախի ՊՆ մամուլի խոսնակ
Արցախում մարտերը շարունակվում են. տեսանյութ առաջնագծից