Արմեն Ջիգարխանյանն ու նրա նախկին կինը

Ջիգարխանյանի նախկին կնոջ գաղտնի սիրեցյալը. ինչ սենսացիա է բացահայտել Էլինա Մազուրը

283
(Թարմացված է 09:49 26.02.2018)
Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի նախկին օգնականը ՆՏՎ հեռուստաալիքի եթերում նոր սենսացիաներ է բացահայտել։ Նա պնդում է, որ դեռ Արմեն Ջիգարխանյանի հետ ամուսնացած լինելու տարիներին կինը սիրեցյալ է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան մտադիր էր արագ ամուսնալուծվել` սիրելիի մոտ` Փարիզ մեկնելու համար։ Այս մասին Ջիգարխանյանի նախկին կնոջ նախկին օգնական Էլինա Մազուրը հայտնել է ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Ռուսական սենսացիաներ» հաղորդման եթերում։

Նրա խոսքով` Վիտալինան Վրաստան էր մեկնում` հույս ունենալով այնտեղ ռոմանտիկ ժամադրություն ունենալ։ Վերադառնալով, նա ուզում էր արագ ամուսնալուծվել արտիստի հետ, Ամանորի տոները Ֆրանսիայում անցկացնելու համար։

Մազուրը պնդում է, որ մինչև Վիտալինայի պաշտոնական ամուսնալուծությունը, նա գաղտնի ծրագրում էր իր նոր նշանադրությունը։

«Կաթոլիկ Սուրբ ծննդյան օրը նա Փարիզի տոմսեր էր պատվիրել, այնտեղ պետք է կայանար նշանադրությունն այդ մարդու հետ», – ասել է Վիտալինայի նախկին օգնականը։

Նա ասել է` նշանադրությունը չի կայացել, քանի որ դաշնակահարուհու դեմ դատարան հայց էր ներկայացվել, իսկ դրանից հետո նրան արգելել էին մեկնել երկրից։ Ներկա պահին Վիտալինայի ենթադրյալ սիրեցյալը լրագրողների հետ կապի դուրս չի գալիս։

Մազուրը նշել է, որ առեղծվածային բաժանորդի հեռախոսն անհասանելի է։ Համացանցի նամակներին նա պատասխանում, որ Վիտալինայի հետ ծանոթ չեն։ Սոցցանցում նրա անձնական էջից պարզ է դառնում, որ նա վաղուց ամուսնացած է և երջանիկ իր ամուսնության մեջ, հաղորդում է ՆՏՎ–ն։

Նշանադրության նախատեսված գեղեցիկ պատմության փոխարեն դյուրահավատ հեռուստադիտողների համար արագ փոխեցին սցենարն ու հորինեցին դաշնակահարուհու արտասահմանյան պայմանագիրը, հայտնել է Մազուրը։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

283
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)
ԱԱԾ-ի շենքը

ԱԱԾ–ն պետական դավաճանություն կատարելու դեպք է բացահայտել

97
(Թարմացված է 11:33 01.10.2020)
Պետական դավաճանության մեջ մեղադրվողը բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացնող անձ է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:

«Մասնավորապես, ՀՀ քաղաքացին, պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, վերահիշյալ անձը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Քրգործով որպես մեղադրյալ նեգրավված անձը գտնվել է Վրաստանում և այնտեղ ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ Այդ թվում` նա բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս ՀՀ արտաքին անվտանգության առնչությամբ կատարել է լրտեսություն:

Առաջադրանք ստանալուց հետո վերահիշյալ անձը սկսել է տեղեկություններ հավաքել։
Նա տեղեկություն է հավաքել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, ՀՀ զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ։
Նա Հայաստանում պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՀ–ի և Արցախի սպայական կազմի ներկայացուցիչների հետ, իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ լուրեր հավաքել, հետո մեկնել է Վրաստան ու դրանք փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

97
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

Մեր կռիվը մեր տուն-տեղ, հող-այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է. Մանսուրյան

12
(Թարմացված է 11:21 01.10.2020)
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ներկայացրել է Արցախում սանձազերծված պատերազմի երկու՝ հայկական ու ադրբեջանական կողմերի շարժառիթները

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Մեր ամբողջ կռիվը մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն պահելու համար է: ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում Արցախի գոյապայքարն այս կերպ է մեկնաբանում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Սիրված արվեստագետը նաև իր հիացմունքն ու հուզմունքն է արտահայտում հայրենիքի համար պայքարում միաբանված հայության նկատմամբ:

«Մի քանի օրում, թշնամական մի քանի համազարկերի արդյունքում, երևան եկավ այս հրաշալի բռունցքվելը»,- ասում է կոմպոզիտորը:

Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա Ադրբեջանի իշխանությունների տարածած հակահայկական, հակամարդկային քարոզչությունը, ըստ Մանսուրյանի, ուղղակի նողկալի է:

«Երբ մեկը կարող է քնած մարդուն կացնահարել, և նրան իշխանությունը հերոս համարի, սա մարդկության պատմության մեջ եզակի ստորության արտահայտություն կարող է լինել ու նողկանք առաջացնել: Այս բաները խորթ են սովորական մարդուն, էլ չեմ ասում՝ հային, որն ընդամենը իր տունը, իր հողը պահելու խնդիր ունի»,- ասում է Մանսուրյանը:

Կոմպոզիտորը գոյության պայքար մղող զինվորին բարի վերադարձ է մաղթում ու շուտափույթ խաղաղության հույս հայտնում՝ նշելով, որ պատերազմի ավարտից հետո ոչ միայն շարունակվելու է առօրյա կյանքը, այլև մեկնարկելու է նոր փուլ՝ ավերված բնակավայրերի վերականգնման ու շենացման փուլը:

«Ես հավատում եմ այդ ամենին»,- եզրափակում է Տիգրան Մանսուրյանը:

12
թեգերը:
Պատերազմ, Հայաստան, Արցախ, Տիգրան Մանսուրյան
Ըստ թեմայի
Կարևոր է մեր թիկունքը ամուր պահելու համար. ՀՀ առողջապահության նախարարության հորդորը
Արցախ են մեկնել նաև «Կարմիր բերետներ-5165» կամավորական ջոկատի տղաները. տեսանյութ
Արցախում մարտերը շարունակվում են. տեսանյութ առաջնագծից