00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընկերները Ջիգարխանյանին տհաճ անակնկալ են մատուցել. դերասանը շատ է լացել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян
Армен Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը դժգոհել է ընկերների անակնկալից։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մինչև հիմա չի կարողանում համակերպվել ընկերների նվերի` Ֆիլ անունով կատվի հետ։ Ջիգարխանյանն այդ կապակցությամբ շատ է լացել։ Նա այդ մասին պատմել է լրագրողներին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Актер, художественный руководитель Московского драматического театра под руководством А.Джигарханяна Армен Джигарханян - Sputnik Արմենիա
«Լավ, դուրեկան, կապուտաչյա». Ջիգարխանյանը հայտարարել է «երեխայի» ծնունդի մասին

Ջիգարխանյանը շատ կապված է եղել իր կատվի հետ, որի անունը նույնպես Ֆիլ է եղել։ Կատուն մահացել է ԱՄՆ-ում։ Նա դերասանի տանն ապրել է 15 տարի։

«Նոր Ֆիլն արդեն այն չէ։ Նախորդ կատուն լրիվ ուրիշ էր։ Որպեսզի մենք սովորեինք միմյանց հասկանալ, նա պետք էր ինձ մոտ ծնվեր։ Իսկ երբ նրան ինձ մոտ բերեցին, արդեն մեծ կատու էր։ Ընկերներս ուզում էին ինձ նվեր անել, բայց այնպես ստացվեց, որ ես ու կատուն ընդհանուր լեզու չգտանք», — ասել է Ջիգարխանյանը։

Դերասանը խոստովանել է, որ երբ երկրորդ Ֆիլին տեսել է, մի պահ թվացել է, թե իր առաջին կատուն է։ Բայց երբ գիտակցել է, որ սխալվել է, շատ է լացել։

Լրագրողները Ջիգարխանյանին թատրոնում են հանդիպել։ Նա զբաղված է եղել հերթական պիեսի բեմադրությամբ։

Նրանց գնահատմամբ` դերասանը հոգնած տեսք է ունեցել, ձեռնափայտով է քայլել, օրեր առաջ ճնշումը բարձրացել է, բայց նա միևնույն է` թատրոն է գնացել։

Նա խոստովանել է, որ ստեղծագործական պլաններ չունի, քանի որ տարիքն արդեն այն չէ` 82 տարեկան։

Լրագրողները չեն համարձակվել հարցնել Ջիգարխանյանին իր նախկին կնոջ Վիտալինայի մասին, որպեսզի դերասանը չհուզվի։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0