ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայաստանը Մոսկվայի բնակչուհի Վիկտորյա Վիշնյկովայի համար հերթական զբոսաշրջային ուղղությունը չէ։ Նրան մեր երկրի հետ կապում է յուրահատուկ զգացմունք՝ ամուսնու նկատմամբ սերը։
Ապագա ամուսնու հետ Վիկտորյայի ծանոթությունը կարելի է առեղծվածային անվանել:
«Մենք երկուսս էլ Մոսկվայից ենք։ Շուրջ մեկ տարի ճաշել ենք նույն ռեստորանում։ Մի անգամ նա մի աղջկա է տեսել, որը նրան շատ է դուր եկել։ Որոշել է գտնել այդ աղջկան և խնդրել է մատուցողներին օգնել», — պատմեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Տղամարդը մատուցողին տվել է իր այցեքարտը, մանրամասն նկարագրել իրեն դուր եկած աղջկան և խնդրել զանգահարել, երբ նա նորից գա։
Երջանիկ պատահականությամբ այցեքարտը փոխանցել են հենց Վիկտորիային, քանի որ համապատասխանել է նկարագրությանը։
«Մի քանի օրից ես զանգահարեցի, որոշ ժամանակ շփվեցինք հեռախոսով, հետո հանդիպեցինք։ Արդյունքում պարզվեց, որ ես այն աղջիկը չեմ, որին նա փնտրում էր, բայց դա արդեն կարևոր չէր։ Անցել է ութ տարի, և նա իմ ամուսինն է», — պատմեց Վիկտորյան։
Գուշակը և բարդ շրջանը
Ապագա ամուսնու հետ ծանոթության պահին Վիկտորյան ծանր ապրումների մեջ է եղել նախորդ հարաբերությունների պատճառով։ Նա որոշել է գնալ իր համար համարձակ քայլի․ հուսահատությունից այցելել է գուշակի, որը, ինչպես խոստովանեց Վիկտորյան, շատ ծեծված արտահայտություններ է արել, բայց, որքան էլ տարօրինակ լինի, նրա ասածները կատարվել են։
«Նա մի արտահայտություն ասաց, որին ես սկզբից նշանակություն չտվեցի․ «Մի անհանգստացիր այդ հարաբերությունների համար, շուտով դու կհանդիպես քո կյանքի տղամարդուն»։ Այդ ժամանակ ինձ թվում է, որ գուշակն ուղղակի մխիթարիչ խոսքեր է ասում», — ավելացրեց Վիկտորյան։
Նա գնացել է ժամադրության և երկու բաժակ գինուց հետո հայտարարել է․ «Իսկ դու գիտե՞ս, որ իմ կյանքի տղամարդն ես»։
«Մինչև հիմա չգիտեմ, գուշակի խոսքերն ուղղակի համընկել են, թե նա իսկապես տեսել էր դա», — ասաց Վիկտորյան։
Հայկական կոլորիտ
Մոսկվացին արդեն վաղուց էր ցանկանում այցելել ամուսնու պատմական հայրենիք։ Անցած տարի ստացվել է։ 10 օրում Վիկտորյան հասցրել է տեսնել Էջմիածինը, Խոր վիրապը, Ամբերդը, Տաթևը, Գորիսը, Խնձորեսկը, Քարահունջը, Նորավանքը, Արենի-1 քարանձավները, Արշակունիների դամբարանը, Հովանավանքը, Գառնին, Գեղարդը և այլն։ Մեր երկրի գեղեցկությունից բացի նա նաև գնահատել է հայկական խոհանոցը, գինիները, պանիրները, ինչպես նաև մրգերն ու հատապտուղները։
«Գրեթե ամեն ինչ Հայաստանում ինձ վրա լավ տպավորություն է թողել։ Ճանապարհորդելիս ինձ համար կարևոր են երեք բան՝ բնությունը, խոհանոցը և մարդիկ։ Բնությունն ուղղակի ֆանտաստիկ գեղեցկություն ունի, այնքան բազմազան է։ Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա Հայաստան կարելի է գալ ուտելու և խմելու համար։ Իսկ մարդիկ դրական են, բարյացակամ, կարեկից և հյուրընկալ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Բացի այդ, Հայաստան կարելի է ժամանել գեղեցիկ արվեստ, հնագույն մշակույթ տեսնելու և բազմաթիվ արևոտ օրեր վայելելու համար, հավելեց Վիկտորյան։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։
«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։
Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։
View this post on Instagram
Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։


