ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Վիտալինան խանդել է Ջիգարխանյանի ընկերներին, չի ցանկացել նրանց մենակ թողնել, երբ հայերեն են խոսել, «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է դերասանի մտերիմ ընկեր, նրա հետ արդեն 22 տարի ծանոթ բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընկերները շատ են զարմացել, երբ իմացել են՝ Ջիգարխանյանը ցանկանում է օրինականացնել Վիտալինայի հետ հարաբերությունները։
«Ամուսնությունը պետք էր Վիտալինային, ոչ թե նրան», — պնդում է Հակոբյանը՝ հավելելով, որ Արմեն Բորիսովիչը թանկ նվեր է արել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։
Ժամանակին Ջիգարխանյանը Հակոբյանին ասել է ամուսնական պայմանագրի օգուտի մասին, որ քաղաքակիրթ մարդիկ պետք է այդպես վարվեն, չէ՞ որ զգացմունքները փոխվում են։ Իսկ ինքը, ստացվում է, իր իսկ խորհրդին չի հետևել։
Հակոբյանը համոզված է, որ Արմեն Բորիսովիչն իսկապես սիրել է Վիտալինային, այլապես նրան այդքան բան չէր տա։
«Վիտալինան էլ էր նրան սիրում։ Երբ երկրորդ ինսուլտից հետո նրան դուրս էին գրել, Վիտալինան բուժքույրերի հետ նստել էր և մանրամասն գրում, թե ինչ ներարկումներ պետք է անել։ Վիտալինան՝ որպես ընդունակ կին, ամեն ինչ հասկացել է և հիանալի կատարել։ Ասենք՝ նստած ենք ռեստորանում, նա աննկատ բարձրացնում էր Ջիգարխանյանի սվիտերը և ներարկում անում։ Նա հոգ էր տանում դերասանի մասին, ես դա տեսել եմ», — ասել է Հակոբյանը։
Բժիշկը պատմում է, որ շատ մտերիմ է եղել Վիտալինայի հետ և երբ տեղափոխվել է Ավստրիա, զույգի հետ կապը պահպանել է հիմնականում նրա միջոցով։ Ջիգարխանյանը չի սիրել երկար հեռախոսային զրույցներ, տեսազանգից չի օգտվել, իսկ Հակոբյանը և Վիտալինան ժամերով զրուցել են։ Սկզբից նա ոչ մի վատ բան չի ասել, բայց ժամանակի հետ կնոջ խոսքերում ավելի շատ նյադայնություն է հայտնվել։
Այն հարցին, թե կարող էր արդյոք Վիտալինան Ջիգարխանյանին գաղտնի հոգեմետ դեղեր տալ՝ կամքը ճնշելու համար, Հակոբյանն ասել է, որ չգիտի, բայց խոստովանել է, որ Վիտալինան իր հետ խորհրդակցել է այդ դեղերի վերաբերյալ։
«Օրինակ՝ հարցրել է, թե կան այնպիսի դեղեր, որոնք կարելի է աննկատ տալ մարդուն՝ ագրեսիան նվազեցնելու համար։ Ես պատասխանում էի, որ կան, բայց բացատրում, որ դա շատ վտանգավոր բան է։ Իմ մտքով անգամ չէր անցնում, որ նա կարող է նման բան անել, որպեսզի զրկի Ջիգարխանյանին սեփական «եսից»», — պատմել է բժիշկը։
10 տարվա ընկերությունից հետո Հակոբյանը դադարել է շփվել Վիտալինայի հետ, երբ իմացել է, որ նա անցած տարվա հոկտեմբերին, երբ Արմեն Բորիսովիչին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկներին չի տվել դերասանի հիվանդության ամբողջ պատմությունը։
«Ես նրան ասացի․ «Վիտալին, վերցրու հիվանդության ամբողջ մեծ պատմությունը, որն ունես և տար հիվանդանոց»։
«Ինձ թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ»,- ասաց նա:
«Ուղղակի բարի գործ արա, տուր բժիշկներին, որովհետև նրան շատ զգույշ պետք է բուժել»։ Խոստացավ, որ կանի, բայց չի արել։ Դա նրա փոքրիկ վրեժն էր։ Իբր «եթե այդպես է, ես ոչինչ չեմ տա»», — ասել է Հակոբյանը և հավելել, որ այդ էպիզոդը, ինչպես նաև այն, որ Վիտալինան խլել է դերասանի ամբողջ ունեցվածքը, խաչ է դրել այդ կնոջ հետ նրա ընկերության վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։
«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։
Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։
View this post on Instagram
Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։
Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։


