00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չէր ուզում՝ հայերեն խոսեն․ Ջիգարխանյանի բժիշկը նոր փաստեր է ներկայացրել Վիտալինայի մասին

© Sputnik / Ekaterina Chesnokova / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской
Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի կյանքից անհայտ մանրամասներ է բացահայտել դերասանի մտերիմ ընկեր, նրա հետ արդեն 22 տարի ծանոթ բժիշկ-իմունաբան Արամ Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Վիտալինան խանդել է Ջիգարխանյանի ընկերներին, չի ցանկացել նրանց մենակ թողնել, երբ հայերեն են խոսել, «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում ասել է դերասանի մտերիմ ընկեր, նրա հետ արդեն 22 տարի ծանոթ բժիշկ-իմունոլոգ Արամ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ընկերները շատ են զարմացել, երբ իմացել են՝ Ջիգարխանյանը ցանկանում է օրինականացնել Վիտալինայի հետ հարաբերությունները։

Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի տասնմեկ ընկերներից պատասխան են պահանջում. Վիտալինան անցնում է գրոհի

«Ամուսնությունը պետք էր Վիտալինային, ոչ թե նրան», — պնդում է Հակոբյանը՝ հավելելով, որ Արմեն Բորիսովիչը թանկ նվեր է արել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։

Ժամանակին Ջիգարխանյանը Հակոբյանին ասել է ամուսնական պայմանագրի օգուտի մասին, որ քաղաքակիրթ մարդիկ պետք է այդպես վարվեն, չէ՞ որ զգացմունքները փոխվում են։ Իսկ ինքը, ստացվում է, իր իսկ խորհրդին չի հետևել։

Հակոբյանը համոզված է, որ Արմեն Բորիսովիչն իսկապես սիրել է Վիտալինային, այլապես նրան այդքան բան չէր տա։

«Վիտալինան էլ էր նրան սիրում։ Երբ երկրորդ ինսուլտից հետո նրան դուրս էին գրել, Վիտալինան բուժքույրերի հետ նստել էր և մանրամասն գրում, թե ինչ ներարկումներ պետք է անել։ Վիտալինան՝ որպես ընդունակ կին, ամեն ինչ հասկացել է և հիանալի կատարել։ Ասենք՝ նստած ենք ռեստորանում, նա աննկատ բարձրացնում էր Ջիգարխանյանի սվիտերը և ներարկում անում։ Նա հոգ էր տանում դերասանի մասին, ես դա տեսել եմ», — ասել է Հակոբյանը։

Բժիշկը պատմում է, որ շատ մտերիմ է եղել Վիտալինայի հետ և երբ տեղափոխվել է Ավստրիա, զույգի հետ կապը պահպանել է հիմնականում նրա միջոցով։ Ջիգարխանյանը չի սիրել երկար հեռախոսային զրույցներ, տեսազանգից չի օգտվել, իսկ Հակոբյանը և Վիտալինան ժամերով զրուցել են։ Սկզբից նա ոչ մի վատ բան չի ասել, բայց ժամանակի հետ կնոջ խոսքերում ավելի շատ նյադայնություն է հայտնվել։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանն ու Վիտալինան նույն շենքում են ապրում. ի՞նչն է խանգարում հանդիպմանը

Այն հարցին, թե կարող էր արդյոք Վիտալինան Ջիգարխանյանին գաղտնի հոգեմետ դեղեր տալ՝ կամքը ճնշելու համար, Հակոբյանն ասել է, որ չգիտի, բայց խոստովանել է, որ Վիտալինան իր հետ խորհրդակցել է այդ դեղերի վերաբերյալ։

«Օրինակ՝ հարցրել է, թե կան այնպիսի դեղեր, որոնք կարելի է աննկատ տալ մարդուն՝ ագրեսիան նվազեցնելու համար։ Ես պատասխանում էի, որ կան, բայց բացատրում, որ դա շատ վտանգավոր բան է։ Իմ մտքով անգամ չէր անցնում, որ նա կարող է նման բան անել, որպեսզի զրկի Ջիգարխանյանին սեփական «եսից»», — պատմել է բժիշկը։

10 տարվա ընկերությունից հետո Հակոբյանը դադարել է շփվել Վիտալինայի հետ, երբ իմացել է, որ նա անցած տարվա հոկտեմբերին, երբ Արմեն Բորիսովիչին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկներին չի տվել դերասանի հիվանդության ամբողջ պատմությունը։

«Ես նրան ասացի․ «Վիտալին, վերցրու հիվանդության ամբողջ մեծ պատմությունը, որն ունես և տար հիվանդանոց»։

«Ինձ թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ»,- ասաց նա:

«Ուղղակի բարի գործ արա, տուր բժիշկներին, որովհետև նրան շատ զգույշ պետք է բուժել»։ Խոստացավ, որ կանի, բայց չի արել։ Դա նրա փոքրիկ վրեժն էր։ Իբր «եթե այդպես է, ես ոչինչ չեմ տա»», — ասել է Հակոբյանը և հավելել, որ այդ էպիզոդը, ինչպես նաև այն, որ Վիտալինան խլել է դերասանի ամբողջ ունեցվածքը, խաչ է դրել այդ կնոջ հետ նրա ընկերության վրա։

 

Լրահոս
0