Զբոսաշրջիկ

Երևանի «Նոյ» թաղամասի ճակատագիրը. երբ զբոսաշրջիկը գյուղ չի գնում, գյուղն է գալիս քաղաք

1016
(Թարմացված է 10:17 18.02.2018)
Մեկ տարի առաջ հայտարարվեց, որ Երևանում ազգագրական թաղամաս է կառուցվելու։ Sputnik Արմենիան հետաքրքրվել է նախագծի ճակատագրով`ի՞նչ փուլում է այն, ե՞րբ է սկսվելու շինարարությունը, և ո՞վ կառուցելու այն։

Նելլի Դանիելյան, Sputnik

2017թ-ի փետրվարին ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրեց Երևանում «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հարակից տարածքում նախատեսվում էր կառուցել ազգագրական թաղամաս։

150 հազար քմ ընդհանուր մակերեսով թաղամասում պետք է կառուցվեին Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետական ոճին համապատասխան տներ, որոնցում պետք է տեղակայվեին թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի տարածքներ: Յուրաքանչյուր շրջանին համապատասխանող տարածքում նախատեսվում էր ներկայացնել նաև տվյալ տարածքին բնորոշ արվեստի ճյուղերը։

Ծրագրի հեղինակները հույս էին հայտնում, որ այն կնպաստի հատկապես մշակութային զբոսաշրջության զարգացմանը։

Ի տարբերություն քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ծրագրով առանձնապես ոգևորված չէ և կարծում է, որ «Նոյ» թաղամասի կառուցապատման նախագիծը բացառապես շահույթ հետապնդող ծրագիր է։

«Մեր հանրապետությունն այնքան փոքր է, որ, եթե ուզում են մի գյուղ տեսնել, կարող են 3-4 ժամ ճանապարհ անցնել, հասնել Գորիս, տեղում տեսնել, օրինակ` ժայռախոռոչների մեջ կառուցված տներ, հին գյուղական տներ։ Բնական միջավայրում այդ ամենը տեսնելը շատ ավելի ճիշտ է, որովհետև Երևանում կառուցված տունն այդ արժեքը չի ունենալու»,- ասաց Մինասյանը։

Բացի այդ, գյուղական վայրում նման նախագիծ իրականացնելը, Մինասյանի համոզմամբ, թույլ կտա նաև գյուղական բնակավայրի սոցիալական խնդիրները լուծել։

«Եթե գյուղերում թեկուզ մի քանի տուն վերակառուցվեր, այդ գյուղերն էլ կյանք կստանային։ Իսկ այսպես հերթական անգամ ամեն ինչ կենտրոնացվում է մայրաքաղաքում։ Դե, բնական է` ով գումար է ներդնում, նա էլ ուզում է հնարավորինս արագ շահույթ ստանալ»,- ասում է ճարտարապետը։

Այսօր քչերն են հիշում, որ նախկինում Հայաստանում ազգագրական թաղամասերի կառուցապատման նախագծեր արդեն եղել են։

Մկրտիչ Մինասյանը հիշեցնում է, որ ժամանակին նման նախագիծ կար Սարդարապատի հուշահամալիրին հարող տարածքում։ Բայց այն այդպես էլ անկատար մնաց։ Երկրորդը Երևանի կենտրոնում` Հրազդանի կիրճին հարող տարածքում, Ձորագյուղ թաղամասն էր, որի շրջանակում պետք է ազգային ոճով վերակառուցվեին տեղի հին տները։ Դրանցից այսօր միայն մի քանիսն են կանգուն մնացել, որոնցից մեկը Փարաջանովի տուն-թանգարանն է։

«Այս թաղամասը պետք է իջներ մինչև Հրազդանի կիրճ, բայց կիսատ մնաց երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման պատճառով և հետո այլևս չշարունակվեց,- ասաց Մինասյանը և ավելացրեց,- այն ժամանակ ծրագիրն իրականացվում էր պետական միջոցներով և զուտ մշակութային նպատակով, այսօր` միայն շահույթ ստանալու»։

Իսկ թե ինչ փուլում է այսօր մեկ տարի առաջ հայտարարված «Նոյ» թաղամասի նախագծի իրականացման ծրագիրը, փորձեցինք ճշտել քաղաքաշինության կոմիտեից։

«Այս փուլում ողջ տարածքի հատակագծի և հայեցակարգի մշակման աշխատանքներն են ընթանում: Հանդիպումներ են անցկացվում ներդրողների հետ»,- պատասխանեցին կոմիտեից` հույս հայտնելով, որ մարտին ծրագրի իրականացման մասին ավելի կոնկրետ ասելիք կունենան։

Ի դեպ, ծրագրի նախապես հայտարարված ընդհանուր արժեքն ու ներդրումների ծավալը 100 մլն դոլար է: Իսկ ներդրողների մասին, թեև պաշտոնապես չի հայտարարվել, բայց մամուլում շրջանառվում է գործարար Սամվել Կարապետյանի անունը, որը «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահն է։

1016
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

5
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

5
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

262
(Թարմացված է 19:41 02.03.2021)
Հոր 60-ամյակի կապակցությամբ Գոհար Ավետիսյանը որոշել է անակնկալ մատուցել` նրան թանկարժեք մի նվեր մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը և 338.500 դոլար արժողությամբ մեքենա նվիրել նրան։ Ավետիսյանն Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել այդ մասին։

«Այս տարի լրանում է հայրիկիս 60-ամյակը։ Նա իր ողջ կյանքում ամեն ինչ արել է, որ մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Միայն 40 տարեկանում է գնել իր առաջին մեքենան։ Ես գիտեի, որ հայրս երազում է թանկարժեք այս մեքենան ունենալ, սակայն նա իրեն թույլ չէր տա այն գնել»,–ասում է Ավետիսյանը։

Նա փակում է հոր աչքերն ու նրան տանում այնտեղ, ուր կայանած է նրա երազանքի մեքենան։ Հայրը շատ է ուրախանում` խոստովանելով, որ նման շքեղություն իրեն թույլ չէր տա։ Դիմահարդարի հայրը, նստելով մեքենայի ղեկին, անգամ հուզվում է։

Ավետիսյանը կոչ է անում ամեն ինչ անել ու շատ վաստակել, որպեսզի ծնողների երազանքներն իրականանան։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

262
թեգերը:
դիմահարդար, տեսանյութ, ավտոմեքենա, հայր, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է. տեսանյութ
«Ո՜նց ես նրբացել». Գոհար Ավետիսյանին պլաստիկ վիրահատությունն օգնել է նիհարել. լուսանկար
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ