ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը` հայտնի երգչուհի Սիրուշոն, իր երկրպագուներին ուրախացրել է ռոմանտիկ լուսանկարով։
Վալենտինի օրվա կապակցությամբ նա Լևոն Քոչարյանի հետ լուսանկար է հրապարակել, որում համբուրում է ամուսնուն։
Լուսանկարին կից միայն մեկ բառ է գրել` սեր։
Բացի ռոմանտիկ լուսանկարից, Սիրուշոն նաև մեկ այլ լուսանկար է հրապարակել հոր` Հրաչյա Հարությունյանի հետ։
«Happy Birthday Papa!…Որքան շատ հարցերում ես դու ինձ համար օրինակելի… տաղանդավոր ու իմաստուն,ՊԱՊԱ! Շնորհավոր Ծնունդդ»,- գրել է նա։
Սիրուշոն ծնվել է դերասան և ռեժիսոր Հրաչյա Հարությունյանի և հայտնի երգչուհի Սյուզան Մարգարյանի ընտանիքում։