00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յարխուշտան, քոչարին գերազանցում են ակումբային պարերին. հայ երիտասարդության նախընտրությունը

© Photo : provided by "Areg" Folk Dance TroupeАрмянский национальный танец
Армянский национальный танец - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ազգային պարերի սիրահարները պնդում են` այն զգացողությունը, որն առաջանում է շուրջպարի ժամանակ, չի կարող համեմատվել ոչ ակումբային պարերի, ոչ էլ նույնիսկ զուգապարերի հետ։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Գեղեցկություն, ուժ, փառահեղություն, կիրք. այ թե ինչ ես զգում` տեսնելով, թե ինչպես են տղամարդիկ ու կանայք ձեռք ձեռքի տալիս շուրջպարի ժամանակ։ Դեռ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Երևանի բազմաթիվ ակումբներում երիտասարդները շալախո կամ քոչարի կպարեն։ Իսկ այսօր դա այդքան էլ հազվադեպ երևույթ չէ. ժողովրդական պարի սիրահարները թեմատիկ երեկույթներ են կազմակերպում մայրաքաղաքի ամենահայտնի ակումբներում և փաբերում։ Երբեմն, պարել ցանկացողների թիվն այնքան մեծ է լինում, որ բոլորին տեղը չի հերիքում։

Армянская традиционная свадьба. Айк Ераносян и Сирарпи Леране Ходжабагян - Sputnik Արմենիա
Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել ավանդական հարսանիք

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Լուսինեն, որը տարբեր պարերով է հետաքրքրվում, պատմեց, որ ազգային պարեր սկսեց պարել պատահաբար։ Նա այդ հոբբին ձեռք բերեց մոտ 7-8 տարի առաջ։

«Ժամանակ առ ժամանակ աշխատանքի բերումով անհրաժեշտ էր մեր ավանդույթները ներկայացնել արտասահմանյան գործընկերներին։ Դա գրագետ անելու համար, ես սկսեցի հետաքրքրվել և պատահաբար հանդիպեցի ազգային պարի համույթի։ Մի քանի պարապմունքների գնացի, հետո այնքան տարվեցի, որ զոմբիի նման միայն այդ մասին էի մտածում», – ժպտում է Լուսինեն։

Նա խոստովանում է, որ երբեմն աշխատանքից փախնում էր, միայն թե չուշանա հերթական պարապմունքից։

Մոտ 8 տարի է Լուսինեն համույթ հաճախում։ Ընդ որում` նա միայն հայկական ազգային պարեր չի ուսումնասիրում։

«Ինձ դուր են գալիս լատինամերիկյան պարերը, հատկապես` զուգապարերը. շատ գեղեցիկ է, զգացմունքային… Սակայն շուրջպարից ամեն դեպքում այլ զգացողություն ես ստանում. միասնականության ոգի է առաջանում։ Դժվար է խոսքերով բացատրելը… Այն էներգիան, որը դու ստանում ես, ոչ մի բանի հետ համեմատել չի լինի», – ասում է նա։

Հավանաբար, ազգային պարերի հենց այդ միասնական, միավորող ուժն է այն այդքան գրավիչ դարձնում երիտասարդների համար։ Իզուր չէ, որ այդ ուղղությունը առանձնակի տարածվածություն ձեռք բերեց ազգային ինքնագիտակցության վերելքի ժամանակ։

Եթե նախկինում բերդը, քոչարին, յարխուշտան և հայկական պարերի այլ տեսակներ կարելի էր տեսնել հիմնականում համերգասրահների բեմերում կամ հեռուստացույցների էկրաններին` պրոֆեսիոնալների կատարմամբ, ապա այսօր սիրողական խմբերը հաճախ խանդավառ ժողովրդական ռիթմերի ներքո պարում են հենց փողոցներում կամ հրապարակներում։ Ընդ որում` ցանկացողները կարող են միանալ պարողներին։

Праздник Барекендан. Армянские народные танцы. Ярхушта - Sputnik Արմենիա
Կրասնոդարում հայկական ազգային պարեր են պարում

Որպես կանոն, երեխաները հաճույքով սկսում են սովորեցնել սկսնակներին պարզունակ շարժումներն ու նրան շուրջպարի մեջ ներգրավել։ Մյուս կողմից, համույթներն էլ իրենց հերթին կանոնավոր կերպով բաց դասեր են անցկացնում քաղաքի ամենահայտնի և աշխույժ վայրերում` դրական լիցքեր, ուրախություն հաղորդելով ու վարակելով անցորդներին։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում «Areg» ազգային պարային համույթի ղեկավար, պարուսույց Արտավազդ Այվազյանը պատմեց, որ արդեն տասը տարի է ինչ ազգային պարերն իսկապես զարթոնք են ապրում։ Դրանք հատկապես տարածված են երիտասարդների շրջանում, ինչը, ըստ Այվազյանի, շատ կարևոր է. հենց երիտասարդներն են մշակութային ավանդույթների ժառանգորդներն ու շարունակողները։

Միևնույն ժամանակ, թեև ավելի քիչ քանակի, սակայն պարային պարապմունքների հաճախում են նաև միջին տարիքի մարդիկ, ինչը նույնպես չի կարող չուրախացնել։

«Պահ կար, երբ մարդիկ գիտակցաբար սկսեցին ուսումնասիրել իրենց մշակույթը։ Այսօր դա նորաձև է դարձել, ինչը վատ չէ։ Եթե այս շարժմանը որևէ մեկը սկզբում որպես նորաձևություն է վերաբերվում, վաղ թե ուշ սկսում է ավելի խորանալ։ Այսպես թե այնպես, որոշակի առումով մարդկանց գիտակցությունը փոխվել է», – ասում է Արտավազդը։

© Photo : provided by "Areg" Folk Dance TroupeՀայկական ազգային պարեր
Հայկական ազգային պարեր - Sputnik Արմենիա
1/4
Հայկական ազգային պարեր
© Photo : provided by "Areg" Folk Dance TroupeՀայկական ազգային պարեր
Հայկական ազգային պարեր - Sputnik Արմենիա
2/4
Հայկական ազգային պարեր
© Photo : provided by "Areg" Folk Dance TroupeՀայկական ազգային պարեր
Հայկական ազգային պարեր - Sputnik Արմենիա
3/4
Հայկական ազգային պարեր
© Photo : provided by "Areg" Folk Dance TroupeՀայկական ազգային պարեր
Հայկական ազգային պարեր - Sputnik Արմենիա
4/4
Հայկական ազգային պարեր
1/4
Հայկական ազգային պարեր
2/4
Հայկական ազգային պարեր
3/4
Հայկական ազգային պարեր
4/4
Հայկական ազգային պարեր

Ազգային մշակույթը ոչ միայն հայերի պարային կենցաղ է ներթափանցում, այն սկսում է փոքր-ինչ այլ հարթություններ գրավել` արարողակարգային։ Հարսանյաց հանդեսների, մկրտության արարողությունների և այլ հանդիսավոր միջոցառումների ժամանակ ազգային երաժշտությունն ու պարերը գնալով դուրս են մղում ռաբիսը։

«Վերջին ժամանակները ինձ մոտ հաճախ են գալիս երիտասարդներ ու ասում, որ ամաչում են, քանի որ հարսանիքների ժամանակ չեն կարողանում պարել։ Այդպիսով, ստացվում է, որ իրենց ավանդույթները չիմանալը ամոթալի բան է դառնում», – պատմեց պարուսույցը։

«Areg» պարային համույթի ղեկավարը համոզված է, որ մի քանի տարի անց ժողովրդական պարերը մեծ հեղինակություն ձեռք կբերեն։ Այստեղ քիչ դեր չի կատարում նաև պետությունը` ի դեմս Մշակույթի նախարարության. աջակցություն է զգացվում։

Բացի տարբեր տարիքի տեղացիներից հայկական ազգային պարերով հետաքրքրվում են նաև օտարերկրացիները։ Նույնիսկ, եթե հյուրերը Հայաստան են գալիս կարճ ժամանակով, նրանք ամեն դեպքում հաճույքով այցելում են պարապմունքներին։ Արտավազդի խոսքով` զբոսաշրջիկներին գրավում է հայկական պարերի յուրօրինակությունը, անկեղծությունը, բացառիկությունը. դրանք բացահայտում են ժողովրդի մշակույթը։

Վերջում ավելացնենք, որ յուրաքանչյուր պար բացառիկ է և իր առանձնահատկությունն ու հետաքրքրությունն ունի։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե մարդը որ ազգությանն է պատկանում, հենց ազգային պարերն են նրա համար ամենահասկանալին ու հարազատը։ Չէ՞ որ հենց այդ պարերն են արտահայտում ազգային ավանդույթները, ներկայացնում տվյալ ժողովրդի պատմությունը, և գոնե սիրողական մակարդակով արժե տիրապետել դրանց։

Լրահոս
0