00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Miechlen–ի խոհարարը հիացած է հայկական տոլմայով ու թթի օղիով. ի՞նչ է նա խնդրել հայերից

© Photo : provided by Arbi GharakhaniОлимпиада молодых кулинаров
Олимпиада молодых кулинаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցի խոհարարներն իսկական ֆուրոր են առաջացրել Հնդկաստանում, որտեղ մասնակցել են երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադային։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Michelin ամսագրի աստղ, միջազգային շեֆ խոհարար Ջոն Վուդին գերել են հայկական տոլման ու թթի օղին։ Այդ մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հնդկաստանից վերադարձած խոհարար Արայիկ Ամզայանը։

Олимпиада молодых кулинаров - Sputnik Արմենիա
Հայ խոհարարների հնդկական ֆուրորը. տոլմայի համը մնաց թուրքերի բերանում

Ամզայանի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն Արբի Ղարախանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել է Հնդկաստանում անցկացվող Երիտասարդ խոհարարների օլիմպիադային (YOUNG CHEF 2018)։ Հայաստանը զբաղեցրել է պատվավոր 5-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 50 երկրի խոհարարներ։

«Նա մոտեցավ մեր տաղավարին, համտեսեց տոլման ու շատ հավանեց։ Մենք առաջարկեցինք նրան համտեսել նաև մեր թթի օղին։ Նույնիսկ դեմքի արտահայտությունից էր պարզ, որ օղին էլ հավանեց», — պատմեց Ամզայանը։

Վուդը հայ խոհարարներին խնդրել է Հայաստան վերադառնալուց հետո մի քանի շիշ օղի ուղարկել իրեն։

Տոլմայի և օղու համադրությունը հիացրել է ոչ միայն Վուդին, այլև բոլոր նրանց, ովքեր հասցրել են դրանց համը տեսնել։

Տոլման արտամրցութային է եղել։ Բացման ժամանակ յուրաքանչյուր պատվիրակություն պետք է իր ազգային ավանդական ուտեստը պատրաստեր։ Արայիկը հիշում է, որ ոչ հուզմունք, ոչ էլ մրցույթներին բնորոշ լարվածություն ու սթրեսային վիճակ չչի եղել։ Բոլորը միմյանց հասկացել են, հարգել յուրաքանչյուրի աշխատանքը։

«Շատերը մոտենում ու հարցնում էին, թե ինչպես է ինձ հաջողվում պահպանել ինքնատիրապետումը և չնյարդայնանալ։ Ես նրանց պատասխանում էի, որ պարզապես աշխատանքս եմ անում, անում եմ այն, ինչ միշտ եմ արել ու ինչ սիրում եմ», — ասաց Արայիկը։

Օլիմպիադայի առաջին հորիզոնականը կիսել են Մալայզիայի և Հնդկաստանի մասնակիցները, երրորդ տեղը զբաղեցրել են Շոտլանդիայի և Հոնկոնգի երկու մասնակիցները։

Արայիկն ընդգծեց, որ հաղթողների անունները հայտարարելուց հետո հայկական պատվիրակությանը մոտեցել են մի շարք երկրների, այդ թվում Թուրքիայի ներկայացուցիչներ և շնորհավորել` ընդգծելով, որ անկախ ժյուրիի որոշումից, հենց Հայաստանի թիմն է նրանց համար հաղթող համարվում։

Глава Чеченской Республики Рамзан Кадыров - Sputnik Արմենիա
Արա Գևորգյանը տոլմա չէ, բայց վիճաբանության առարկա է. Քադիրովի գրառումը թափ է տվել ադրբեջանցիներին

«Մենք լիովին համաձայն ենք ժյուրիի որոշման հետ, արդար և անկանխակալ էր։ Այդ մասնակիցներն իսկապես արժանի էին», — ասաց Արայիկը։

Օլիմպիադայի բացման արարողությունն անցկացվել է հունվարի 28-ին Դելիում, իսկ առաջին փուլը` Հնդկաստանի Պունա քաղաքում։ Առաջին մրցույթի համար ժյուրիի ընտրած 30-40 բաղադրիչներից, որոնց թվում գերակշռել են համեմունքները, հայկական պատվիրակությունը պատրաստել է «Սպանախով ձու ֆլորենտինական ձևով», աղանդերին սուֆլե են մատուցել։

Երկրորդ փուլին, որն անցկացվել է Կալկաթայում, հայկական պատվիրակությունը սոուսով լապշա է պատրաստել հնդկացորենի ալյուրից` որպես հիմնական ուտեստ, իսկ նախաճաշին` տոֆու պանրից ապուր և արքայախնձորի ու խնձորի սոուսից աղանդեր։ Ինչ վերաբերում է երրորդ փուլի հիմնական ուտեստին, խոհարարներն առանց ոսկորների հավ են մատուցել կարտոֆիլից պատրաստած խավարտով և «շուի» համար նախատեսված եփած խմորով աղանդեր։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյան նման միջազգային մրցույթներին մասնակցելը կարևոր է համարում հայկական խոհանոցի զարգացման համար։

«Այս օլիմպիադան մեր երիտասարդ խոհարարների կարողությունները ցուցադրելու հիանալի հնարավորություն է։ Մեզ համար կարևոր է, որ երիտասարդ խոհարարները կարողանան շփվել և իրենց փորձը փոխանակել։ Խոհանոցը միջազգային լեզու է, որտեղ տարաձայնություններն ու չհասկացվածությունը տեղ չունեն», — ասաց Մամուլյանը։

Օլիմպիադայի շրջանակում հայկական կողմը Հնդկաստանի խոհարարական քոլեջի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, որիի շրջանակում ուսանողների և դասախոսների փոխանակում կիրականացվի։

Լրահոս
0