ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ուկրաինաբնակ հայազգի հայտնի երգչուհի և պարուհի, pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի բաժանորդներին խոստովանել է, որ միշտ վատնող է եղել:
«Ես վաղ տարիքում եմ սկսել գումար վաստակել, սակայն միշտ վատնել եմ այդ փողերը, դրանով մորս եմ քաշել։ Երբ հասկացա, որ շատ եմ աշխատում, իսկ գումարներն ինչ-որ տեղ չքանում են, որոշեցի բոլոր ծախսերս գրանցել։ Մայրաքաղաքում ապրելու առաջին տարին էր, արվեստի համալսարան էի ընդունվել, և խնայած ամբողջ գումարով մեքենա գնեցի (օգտագործված մեխանիկական Skoda Fabian) և հայրենի քաղաքից Կիև տեղափոխվեցի», — գրել է Վարդան։
Նրա խոսքով՝ հեքիաթային ժամանակ էր, նա 21 տարեկան էր, թեև Վարդան հիմա էլ իրեն 21 տարեկանի պես է զգում։
Հրապարակումն այնքան էր հետաքրքրել բաժանորդներին, որ չորս ժամվա ընթացքում ավելի քան 11 հազար հավանության էր արժանացել։
«Ես նույնպես 21 տարեկանից ամեն օր գրի էի առնում ծախսերս ու եկամուտներս՝ այդպես 3-4 տարի, և ամեն ինչ կարգին էր», — խոստովանել է նրա երկրպագուներից մեկը։
Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմազավակ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ուև ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։