00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերին տանջողների հուշարձան չի կարելի կանգնեցնել. պահանջագիր Լեհաստանում

© Wikimedia/ Ferdziu / Kielce - ul. Sienkiewicza - widok od mostu nad Silnicą w kierunku dworca PKP (błędna nazwa pliku)Кельце
Кельце - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրակովում չի կարելի հայերին, ասորիներին ու հույներին սպանողի արձան կանգնեցնել։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Թուրք զինվորի արձանը չի կարող տեղ գտնել Կրակովում։ Այս մասին ասվում է Լեհաստանի Հայկական մշակութային ընկերության պահանջագրում, որը հրապարակվել է Change.org հարթակում։

ВЫЖИВШАЯ ВО ВРЕМЯ ГЕНОЦИДА СИЛЬВАРД АТАДЖЯН РАССКАЗАЛА О СВОЕМ СПАСЕНИИ С ГОРЫ МУСА-ДАГ - Sputnik Արմենիա
Երևանում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

Հուշարձանի գաղափարը երկու երկրների նախագահները` Անջեյ Դուդան ու Ռեջեփ Էրդողանը, քննարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին։ Լեհական Gazeta Wyborcza թերթի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Լեհաստանում Թուրքիայի դեսպան Թունջ Ուգդյուլը։ Իսկ հունվարի վերջին նա հանդիպել է Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ` հուշարձանի տեղը քննարկելու համար։

Առաջարկել են կանգնեցնել ի հիշատակ թուրքական էքսպեդիցիոն ուժերի, որոնք օսմանյան իշխանություններն ուղարկել են դաշնակից Ավստրո-Հունգարական կայսրություն` ռուսական բանակի դեմ պայքարելու։

«Հենց նույն ամիսներին թուրքական կայսրության իշխանությունները քրիստոնյաներին ոչնչացնելու որոշում կայացրին։ Թուրքական կայրությունը սպանեց հայերին, ասորիներին ու հույներին, որոնք իրենց երկրի հպատակներն ու բնիկներն էին։ Այդ հանցագործությունների վկայությունն են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հեռագրերը։

«Տեղանահումներն ու խաղաղ հայերի դեմ ուղղված միջադեպերն ավելանում են։ Ռասայական կոտորածն իրականացվում է ապստամբությունը ճնշելու պատրվակով։ Բողոքներն ու սպառնալիքներն ապարդյուն են և միայն ավելի կտրուկ միջոցների են հանգեցնում»։

Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Չավուշօղլուն լարվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մակրոնի խոստումից

Ռաֆայել Լեմկինը հրեական արմատներ ունի, լեհ իրավաբան է, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած ցեղասպանություն եզրույթի հեղինակը։ Այդ հանցագործությունների մասին նա հետևյալն էր գրել.

«Թուրքիայում ավելի քան 1 միլիոն 200 հազար մարդ սպանվել է քրիստոնյա լինելու համար` առանց որևէ այլ պատճառի։ Մեղավորները չեն պատժվել»։

Հանցագործության տարիներին` 1916-ին, Լվովի Հայ կաթոլիկական եկեղեցու արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչը նախագիծ էր կազմել, որը նախատեսում էր մի քանի հազար հայերի տեղափոխությունը Թուրքիայից Անդրկարպատյան մարզ։ Թուրքիայի դաշնակից Ավստրո-Հունգարական կայսրության իշխանությունները թույլ չտվեցին իրականացնել այդ նախագիծը։

Հիշենք` ինչ էր ասում Լեմկինը. «Պետք է հասկացնել բոլոր ժողովուրդներին, որ ցանկացած ժողովրդի վրա հարձակվելը հարձակում է բոլորի վրա»։

Լրահոս
0