00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արի ինձ մոտ, սիրելիս». հայկական հավատալիք չամուսնացածների համար

© Sputnik / Asatur YesayantsПраздник Св. Саркиса отметили в Ереване
Праздник Св. Саркиса отметили в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բոլոր եկեղեցիներում, որոնք կրում են սուրբ Սարգսի անունը, կանցկացվեն պատարագներ և երիտասարդների օրհնության ծեսեր` ի պատիվ Սուրբ Սարգսի օրվա։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Սուրբ Սարգսի օրը տարվա ամենառոմանտիկ օրերից է։ Համարվում է, որ սրբի հովանավորությունը հուսալի միջոց է կյանքի կեսին գտնելու համար։ Եթե նա բարեհաճ լինի, ապա երիտասարդների բախտն այդ տարի կբերի, և նրանք կգտնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սուրբ Սարգսի ուխտատեղին Մուսալեռում

Սուրբ Սարգսի օրն այս տարի կնշվի հունվարի 27-ին։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հինգշաբթի պատմեց լրագրողներին Սուրբ Սարգսի օրվա հետ կապված ավանդույթների մասին։

«Հալվա, խաշիլ, փոխինձ, աղանձ պատրաստելու գեղեցիկ ավանդույթ կա։ Ընդունված է եղել այդ ուտելիքները գիշերը դնել տների տանիքներին, որպեսզի սուրբ Սարգսի ձին սմբակի հետքը թողնի դրանց վրա», — նշեց հոգևորականը։

Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում գուշակությունները։

«Չի կարելի դա վերածել գուշակության։ Այդ գեղեցիկ տոնի ժամանակ պետք չէ գուշակել, այլ պետք է ուղղակի աղոթել, ինչ-որ բան խնդրել Աստծուց։ Եվ յուրաքանչյուրը կստանա այն, ինչին իսկապես հավատում է», — նշեց նա։

Ըստ ավանդույթի, աղի բլիթն ուտում են տոնի գիշերը։ Հավատալիքի համաձայն, այն ուտելուց հետո ով քեզ երազում ջուր տա, նա էլ կլինի քո ընտրյալը։

«Աղի բլիթը քրիստոնեական և հայկական ավանդույթ չէ։ Ուղղակի գեղեցիկ հավատալիք է չամուսնացած երիտասարդների համար», — ասաց Պետրոս քահանա Մալյանը։

Նրա խոսքով` Սուրբ Սարգսի օրը հայերի ամենասիրելի տոներից է։

Տեր Պետրոսը նշեց, որ Արարատյան թեմն արդեն 17 տարի մեծ շուքով նշում է այդ տոնը։ Եթե նախկինում նշել են միայն ՀԱԵ-ում, հիմա այն դուրս է եկել եկեղեցու սահմաններից և մտել ժողովրդի մեջ։

«Այս տարի տոնը նշվում է Բանակի օրից առաջ։ Այս տարի սրբի մասունքակիր աջը կբերվի սբ. Սարգիս եկեղեցի», — ասաց հոգևորականը։

Առավոտյան ժամը 10։00-ին Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա պատարագ, որից հետո Արարատյան թեմում կկայանա 22 զինծառայողների պարգևատրման արարողությունը։ Ժամը 14։00-ին կսկսվի խաչերթ Մաշտոցի պողոտայից, կանցնի Բաղրամյանի պողոտայով ու կավարտվի Սիրահարների այգում, որտեղ տոնական համերգ կկազմակերպվի։

Պատմությունը վկայում է, որ սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու քրիստոնեությունը քարոզելու համար հալածանքների է ենթարկվել Հռոմեական կայսրությունում, այնուհետև Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Լրահոս
0