00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ոստիկաններին կարգելեն տարածել ծառայողական տեսանյութը

© Sputnik / Aram NersesyanПолиция Армении
Полиция Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանության աշխատակիցներին կտրամադրեն շարժական տեսաձայնագրող սարքեր, որոնք նրանք պարտավոր են չանջատել հերթապահության ժամերին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը կխստացնի փողոցներում իրավակարգի հսկողությունը. ոստիկանները կհետևեն հասարակական կարգին տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի միջոցով։ Այդ մասին հայտարարեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Վարդան Եղիազարյանը` չորեքշաբթի A+-wum ներկայացնելով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Տեսախցիկները կլինեն ստացիոնար և շարժական։ Առաջինները կտեղադրվեն քաղաքում և քաղաքացիների անձնական կյանքին չխանգարելու համար դրանցից հեռու կդրվեն նախազգուշացնող նշաններ։ Սիրահար զույգերը, զբոսասերները և այլ անձինք, որոնք չեն ցանկանում ուշադրություն գրավել իրենց վրա, կկարողանան ժամանակին շրջանցել դրանք։ Ոստիկանության կայքում կտեղադրվեն նաև տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի հասցեները։

Ինչ վերաբերում է շարժական տեսախցիկներին, դրանք կլինեն ոստիկանների մոտ։ Իրավապահները պետք է մշտապես նկարեն այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջապատում, և ոստիկանն իրավունք չունի անջատելու սարքը։ Քաղաքացիներին մոտենալիս նա պարտավոր է նախազգուշացնել նկարահանման մասին, իսկ տեսախցիկը պետք է կրի երևացող տեղում։ Գաղտնի նկարահանումը կթույլատրվի օրենքով սահմանված օպերատիվ միջոցառումների ժամանակ։

Տեսագրությունները կարելի է պահել մինչև յոթ օր։ Ոստիկանության բաժնի վարիչը կարող է երկարացնել այդ ժամկետն այն դեպքում, եթե տեսախցիկը հանցագործություն կամ հասարակական կարգի խախտում է արձանագրել, եթե ոստիկանի գործողության վերաբերյալ բողոք է եղել, կամ այն դեպքում, եթե ոստիկանությունը ներքին ծառայողական հետաքննություն է անցկացնում։

Եվ վերջապես, ոստիկաններին կարգելեն հրապարակել կադրեր ծառայողական նկարահանումից կամ զուգահեռ նկարել իրենց անձնական հեռախոսներով։

Լրահոս
0