00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լապշին. «Իմ բանտարկության կրկեսն Ադրբեջանի վրա միլիարդ դոլար նստեց»

Բաժանորդագրվել
Բլոգերը մանրամասն հաշվել է, թե իր բանտարկության համար որքան գումար է կորցրել Ադրբեջանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի հետ կապված պատմությունը Ադրբեջանի վրա մոտ մեկ միլիարդ դոլար է նստել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հենց բլոգերը։

«Ինձ հարցրին, թե իմ կարծիքով Ադրբեջանի վրա ինչքան է նստել իմ կալանքի հետ կապված կրկեսը։ Երբեք այդ մասին լուրջ չէի մտածել։ Կոնկրետ գումարներով հաշվելն էլ դժվար է, քանի որ վնասն առավելապես քաղաքական է ու կապված է երկրի հեղինակության հետ։ Այնուամենայնիվ, հնարավոր է որոշ թվեր հաշվել», — գրել է Լապշինը։

Նրա խոսքով` Ադրբեջանն ի հեճուկս Մոսկվայի է ՌԴ քաղաքացուն տարել Բաքու։ Դեպքից անմիջապես հետո Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է Ադրբեջանական համառուսաստանյան կոնգրեսի գործունեությունը։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինն ասել է` երբ է մտադիր «թաքուն» Հայաստան գալ

«Հենց ինձ տարան Բաքու Ռուսաստանը սկսեց արտաքսել ադրբեջանցիներին, որոնք մինչ այդ անլեգալ հանգիստ աշխատում էին երկրի տարածքում։ Ինձ հետ կապված միջադեպից առաջ, թեև այդ մարդիկ խախտում էին երկրում գտնելու կանոնները, բայց նրանց ոչ ոք ոչինչ չէր ասում։ Ու հանկարծ միայն Դաղստանից ավելի քան հազար ադրբեջանցու ուղարկեցին իրենց երկիր։ Ավելին` հայտարարեցին, որ այդպես կլինի հարյուրհազարավորների հետ, եթե Բաքուն անհապաղ ճիշտ եզրակացություններ չանի», — գրել է Լապշինը։

Բլոգերի հաշվարկների համաձայն` Ռուսաստանից աքսորված ադրբեջանցին ամսական միջինը 500 (կամ նույնիսկ ավելի շատ) դոլար էր ուղարկում տուն։

Մեկ տարվա ընթացքում այդ գումարը, համապատասխանաբար, 6000 դոլար էր կազմում։ Հազար մարդու դեպքում Ադրբեջանի տնտեսությունը 6 միլիոն դոլար է կորցնում։ Եթե գոնե 10 հազար մարդ է հետ ուղարկվում, ապա վնասն արդեն 60 միլիոն է կազմում և այդպես շարունակ։

«Դեռևս 2017 թվականի մարտին մարդու իրավունքները խախտելու համար Ադրբեջանին հանել են EITI-ից։ Հետաքրքիր է, որ նավթ արտադրող երկրների այդ չափազանց ազդեցիկ միջազգային կազմակերպությունն իր որոշման մեջ նշել է իմ անունը, որպես անարդարացիորեն դատապարտված քաղբանտարկյալի։ Դա Ադրբեջանին չի զրկի նավթի վաճառքից ստացած եկամտից, բայց կթանկացնի նոր հանքավայրերի վարկավորումը», — գրել է Լապշինը։

«Կարտոֆիլային սուլթան» Լուկաշենկոն Լապշինին Ադրբեջանին հանձնելու դիմաց Ալիևից նավթի զեղչեր է պահանջել` միջին շուկայական գնի մոտ 30%-ի չափով։

Նրա խոսքով` հայտնի չէ, ինչ ժամկետով են ներկայացվել այդ զեղչերը, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական բյուջեի այդ կորուստը տասնյակ միլիոն դոլարներ կկազմի։ Այդ նույն նավթը կարող էր շուկայական գնով վաճառել Եվրոպային։

Բացի այդ, Ադրբեջանին իր անկախության 25 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են ճանաչել մարդու իրավունքների խախտող (Amnesty International կազմակերպության կողմից) ու նշել են Լապշինի անունը։

«Իմ դեպքից առաջ այդ իրավապաշտպան ընկերությունը, որն ամենամեծն է աշխարհում, Ալիևից պահանջել է ազատել իրավապաշտպան Լեյլա Յունուսին։ Ի՞նչ է սա նշանակում ադրբեջանցիների համար։ Վստահության ցուցիչի իջեցում, ավելի թանկ վարկեր, այս կամ այն ապրանքների մատակարարման էմբարգո», — կարծում է բլոգերը։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինն Ադրբեջանից «հաշիվ» կպահանջի. բլոգերը կդիմի Եվրոպական դատարան

Նա նաև նշել է, որ իր պատմությունը ստիպել է, որ որոշ զբոսաշրջիկներ հեռու մնան Ադրբեջանից, թեև հայտնի չէ` քանի մարդ է հրաժարվել Ադրբեջան այցելելուց` հազա՞ր, թե՞ հարյուր հազար մարդ։

«Շատ վերացական մեծություններ են։ Բայց խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։ Հինգ միլիոն, թե քսան միլիոն. այդ գումարով կարող էին Ղարաբաղից փախած և աղքատության մեջ ապրող մարդկանց համար մի ամբողջ թաղամաս կառուցել։ Համարձակվում եմ ենթադրել, որ Ադրբեջանի ժողովուրդը իմ` բանտում գտնվելու համար 1 միլիարդից պակաս չի վճարել», — կարծում է Լապշինը։

Համեմատության համար նա նշել է, որ Բաքվում միջին աշխատավարձը ամսական 300 դոլարը չի գերազանցու ։ Թոշակն ամսական 100 դոլարից քիչ է։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0