Հայերի ցեղասպանություն

Թուրքական մամուլը բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին

806
Թուրքական «Hurriet» պարբերականն անդրադարձել է Մուրադ Աթաշի հեղինակած «Արմինե. Չարաք լեռան աքսորը» Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքին: Հեղինակը դեռ դպրոցական տարիքում է պատժվել ճշմարտության համար:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Թուրքիայի Սիվասի շրջանում բնակվող Մուրադ Աթաշը դպրոցական աշխատանքը կատարելիս հասկացել է, որ հայերի մասին պատմական տեղեկությունները տարբերվում են նրանից, ինչ սովորեցնում են դպրոցում:

«Իրականում ամեն ինչ սկսվեց միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչի դասից, ով ասաց՝  նստիր, զրո»,- թուրքական «Hurriet» պարբերականի փոխանցմամբ, գրքի ստեղծման մասին պատմելով, ասել է թուրք գրող Մուրադ Աթաշը:

Ուսուցչի հանձնարարած «Հայոց տեղահանությունը» թեմայի վերաբերյալ գրավոր աշխատանքը կատարելիս` ապագա գրողը հասկացել է, որ այդ մասին տեղեկությունները կցկտուր են: Ավելի լիարժեք աշխատանք ներկայացնելու համար Աթաշն այցելել է շրջանային գրադարան, որտեղ Հայոց ցեղասպանության մասին 60-70 էջանոց մի գիրք է գտել:

«Ես շատ սահմանափակ տեղեկություններ գտա, պատրաստեցի աշխատանքս, և ուշադրություն դարձրեք՝  այն ավարտվում էր «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները» արտահայտությամբ»:

Նրա աշխատանքը զայրացրել է ուսուցչին: Ապագա գրողը «զրո» է ստացել, ինչը, սակայն, էլ ավելի է խորացրել նրա հետաքրքրությունը հայերի հետ կատարված պատմական փաստերի նկատմամբ:

Տարիներ անց իր ուսումնասիրած փաստերը Աթաշը շարադրել է «Արմինե. Չարաք լեռան աքսորը» Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքում:

Գիրքը լույս է տեսել 2017թ-ին, «Արաս» հրատարակչությունում:

Գրքում Աթաշը հակադրում է փաստերը թուրքական իշխանությունների պաշտոնական պատմագրության պաշտպանած այն թեզին, թե թուրքերը մեղավոր չեն հայերի կոտորածների համար, և, իբր, նրանք զոհվել են տեղահանության դժվարությունների և պատերազմի հետևանքով:

Աթաշը բացահայտել է պատմական ճշմարտությունը և, ինչպես գրողն է հայտնել « Hurriet», ճշմարտությունը որոնելիս հանդիպել է Ցեղասպանությունը վերապրած, արտերկրում ապրող հայերի հետ, լսել նրանց պատմությունները:

Գրքի գլխավոր հերոսները Արմինեն և նրա սիրեցյալ Ջիվանն են: Այն նրանց անավարտ սիրո ու Ցեղասպանության հետևանքով խեղված ճակատագրի մասին է:

Ի դեպ, գրքի մասին ծավալուն նկարագրություն է ներկայացված նաև «Արաս» հրատարակչության պաշտոնական կայքում: Գրքի ստեղծման պատմության ու սյուժեի համառոտ նկարագրության ավարտին, հրատակչությունն այն առաջարկում է, հատկապես, երեխաներին:

806
Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян посетил с рабочим визитом 3-ю воинскую часть (9 февраля 2021).

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

129
(Թարմացված է 12:31 03.03.2021)
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության հետ կապված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԳՇ պետի ազատման՝ վարչապետի միջնորդության ու նախագահ Արմեն Սարգսյանի՝ մարտի 2-ին կայացրած որոշման հետ կապված իրավիճակին։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ նախագահը այս դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։

Սահմանադրական դատարան դիմելու ժամկետը տվյալ դեպքի համար սահմանված է հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր։

«Իր հայտարարությամբ նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,-նշված է ԳՇ հաղորդագրության մեջ։

129
Ոստիկաններ. 25 փետրվարի, 2021

Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանություն

59
(Թարմացված է 12:36 03.03.2021)
Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Տեղեկությունը հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։ Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

59
Артур Ванецян после выхода из резиденции президента (26 февраля 2021). Еревaн

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

0
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

0